Tert.am-ը գրում է.

Ապրիլի 7-ին մեկնարկելիք՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի նիստում հայկական պատվիրակությունն ազատ դեբատների ՝ հայտարարությունների ժամին բարձրացնելու է քեսաբահայերի վիճակին առնչվող հարցեր, նաև՝ փորձելու է հասնել մարդու իրավունքների այս զանգվածային խախտումը դատապարտող փաստաթղթի ընդունմանը: 
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԵԽ ԽՎ –ում հայաստանյան պատվիրակության ոչ հիմնական կազմի անդամ Նաիրա Կարապետյանը, ով հերթագրված է հայտարարության համար:

«Ես անձամբ Քեսաբի հարցը ներկայացնելու եմ որպես ականատես ու կոչ եմ անելու միջազգային հանրությանը՝ արձագանքել կատարվածին»,-ասաց Նաիրա Կարապետյանը՝ հավելելով, որ ներկայացնելու է ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Լևոն Մարտիրոսյանի, Արման Սահակյանի, Էդմոն Մարուքյանի հետ Սիրիա կատարած փաստահավաք առաքելությունից ստացված տպավորություններ ու փաստեր:

Ի պատասխան հարցի, թե նախնական պայմանավորվածություններ ունե՞ն կամ ակնկալու՞մ են եվրոպացի պատգամավորների ինչ-որ շրջանակի աջակցությունն այս հարցում, Նաիրա Կարապետյանը ասաց. «Քանի որ այն, ինչ տեղի ունեցավ Քեսաբում, մարդկության դեմ ուղղված քայլ է և ուղեկցվել է մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, կարծում ենք, որ շատերը կմիանան Քեսաբի դեպքերը դատապարտող փաստաթղթին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել