«Ախր օղռաշությամբ երկիր կառավարել հնարավոր չէ. տուն, ընտանիք՝ միգուցե, ձեր գործն է, լավ էլ կանեք, բայց երկիր մի կառավարեք։ Երկիր է, դժվար կլինի՝ զոռ կա, պատռվածք։
Անբարոյկանի խրոխտ մուննաթն էլ ձեզ պահեք, ձեզ ավելի շատ պետք կգա։ Դուրս-մուրս եք գնում՝ փողի։ Մեկ-մեկ չեն տալիս, կամ էլ խոստանում են ու քիչ են տալիս, կամ էլ վերջում եք հանկարծ պարզում, որ չէին էլ տալու։ Այ էդ ժամանակ էլ մուննաթ եկեք։ Ինքներդ ձեր օղռաշ բախտն անիծեք ու մուննաթ եկեք։
Էն արծիվ, հայրենասեր զանգվածին էլ բերեք, թամաշա կանեն ու կգոռգոռան։ Օղռաշությունը վեհ կլինի՝ հանուն հայրենիքի ու ցեղի պահպանման։

Ինչ անեծք է սա։ Էսքան օղռաշություն մի տեղում ոնց է հավաքվել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել