Ուրեմն․

Նոր ինձ բռնացրի էն մտքի վրա, որ հենց զգում եմ, որ էսինչ մարդը ինձ չի սիրում, կամ ինչ֊որ վատ բան ասեց ինձ, միանգամից մտածում եմ «դե ինքը ինձ չգիտի»։ Այսինքն ես իմ մտքերում չեմ կարողանում ընդունեմ, որ մարդը կարող է ինձ իմանալ ու չսիրել։

Ու իրականում, իմ կարծիքով էս երեւույթը կա շատերի մոտ։  Թե չէ էլ ինչի պիտի մարդկանց մի մեեեեծ մասի սիրած արտահայտությունը «դու ինձ չգիտես»֊ը լիներ։ Հա, էդտեղ ճշմարտություն կա, որ դիմացինին ճանաչելը նենց, ոնց ինքը գիտի իրեն, հնարավոր չի, ու մյուս կողմից, ո՞վ ասեց,  որ էն, ինչը ինքը գիտի իր մասին ինքն է։ Գուցե կողքից ավելի ճի՞շտ է երեւում։ Կամ գուցե բոլորն էլ ինքն է, որը ավելի հավանական է։  Դրա համար պիտի սահմանենք «ես»֊ը։ «Ես»֊ը իմ մտքերն են, թե իմ արածները կամ ուրիշ ինչ֊որ բաներ։

Բայց հարցը էն չի, որ մենք չենք կարող մարդուն այդքան լավ իմանալ, հարցը այն է, որ էդ արտահայտությունը մենք կիրառում ենք միայն բացասական արձագանք ստանալուց, որպես պաշտպանություն։ Գուցե հետո, մի օր, մտածենք, որ էն գովողներն ու սիրողներն էլ չեն ճանաչում, բայց դա մի կողմ։

Լավ։ Իսկ ինչի՞ է մարդկանց դուր գալիս ասել «դու ինձ չգիտես» կամ գոնե մտածել։ Եթե քեզ չգիտեն, ապա դու ես քեզ թաքցրել։ Ուրեմն ստեղ նաեւ հարց է գալիս, թե եթե նա, ում տակ քեզ թաքցրել ես դու չես, ապա ո՞վ է։ Քո երազած տղա՞ն/աղջի՞կը, թե հենց հակառա՞կը՝ իրական դու֊ն, իսկ երազածը մտքերում է, որին նկատի առնելով էլ մենք ասում են ինձ չգիտես։

Չգիտեմ է, մի տեղ արեք, նստեմ֊մտածեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել