Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանում կայացած տրանսպորտի սակագնի շուրջ հերթական նիստի ժամանակ հանձնաժողովի անդամ ուղևորափոխադրողները զայրացան և հանձնաժողովից պահանջեցին վերջապես ասել, թե ի վերջո երբ կավարտվեն արդեն 8 ամիս առաջ ձևավորված հանձնաժողովի աշխատանքները և իրենց երբ վերջնական պատասխան կտան:

«Մենք, որպես փոխադրողներ, պատրաստ ենք անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է անել, որ այս աշխատանքներն ի վերջո ավարտվեն և ունենանք հստակ որոշում, ի վերջո ունենալու ենք, թե ոչ»,-հանձնաժողովի նախագահին դիմեց փոխադրողներից մեկը:

Հանձնաժողովի նախագահ, Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը նախ խնդրեց զսպել էմոցիաները, հետո պատասխանեց. «Անկախ ամեն ինչից, հանձնաժողովն ունի լիազորություն՝ հաշվի առնելու սոցիալական խմբերին: Եվ ինչ որոշում էլ հիմնավորվի, հանձնաժողովը պետք է հաշվի առնի հանրության խնդիրը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել