Ժողովուրդ ջան, շատ մի ուրախացեք, քանզի հայտնի հայկական ժողովրդական ասացվածքն այս պարագայում արդիական է: Իհարկե, փաստն ինքնին ուրախալի է, որովհետև ցանկացած փոփոխություն իր հետ բերում է լավի ու դրականի սպասում, բայց ես հեռու եմ այն մտքից, որ մեկ անձի փոփոխությամբ ինչ-որ բան է փոխվելու: Կարևորը այն չէ, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, այլ կարևորն այն է, թե ինչ պայմաններով, հանձնարարականներով և լիազորություններով է նշանակվելու նոր վարչապետ, և ովքեր են լինելու նոր կառավարության կազմում: Կարծում եմ` ներկա լարված քաղաքական վիճակը թուլացնելու, երկրում ահագնացող չափերի հասած սոցիալական խնդիրները լուծելու, ներկա տնտեսական ցածր մակարդակը բարելավելու համար հարկավոր է ստեղծել ազգային համաձայնության կառավարություն (անկուսակցական վարչապետով), թե ԱԺ-ում գտնվող իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի և թե արտախորհրդարանական քաղաքական կարող ուժերի մասնակցությամբ: Սա է ստեղծված փակուղային վիճակից դուրս գալու բանաձևերից մեկը, եթե չասենք միակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել