Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ ներկայացվեց միջազգային ուսումնասիրություն:

IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը կատարել է Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն, որը հիմնված է սոցիոլոգիական հարցումների վրա և հանգել եզրակացության, որ Երևանում տրանսպորտը չի կարող շահագործվել 100 դրամ ուղեվարձով:

Ուսումնասիրելով տրանսպորտային ծախսերը՝ հանգել են եզրակացության, որ 15% շահութաբերության պարագայում արդյունավետ գներ են միկրոավտոբուսի համար 207, իսկ համապատասխանաբար դիզել և գազով շահագործվող ավտոբուսների համար 252 և 176 դրամ: Իսկ առանց շահութաբերության միկրոավտոբուսների ուղեվարձը պետք է լինի 180 դրամով, դիզելով և գազով ավտոբուսներինը՝ 219 և 170 դրամով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել