Կյանքը չափազանց կարճ է՝ 
Առավոտյան ափսոսանքներով արթնանալու համար:
Այնպես որ, սիրիր նրանց, ովքեր քեզ լավ են վերաբերվում,
Մոռացիր նրանց, ովքեր լավ չեն վերաբերվում,
Ու հավատա՝ ամեն ինչ ինչ-որ պատճառով է տեղի ունենում:
Եթե շանս ունես՝ օգտվիր դրանից,
Եթե այն փոխում է կյանքդ` թույլ տուր:
Ոչ ոք չի ասել, թե հեշտ կլինի,
Միայն ասել են` արժե: «Let It»

***

Կյանքը մի մեծ ճանապարհ է` լի բազմաթիվ նշաններով,
Այնպես որ, մի բարդացրու մտքերդ ակոսների միջով անցնելիս:

Փախիր ատելությունից, չարիքից ու նախանձից:
Մի թաղիր մտքերդ. մտապատկերդ իրականություն դարձրու: «Wake Up And Live Lyrics»

*** 

Տուր նրան մատնաչափ` յարդ կպահանջի,
Տուրն նրան յարդ` մղոն կպահանջի: «Real Situation»

 *** 

Պատմությունդ մի մոռացիր,
Ճակատագիրդ իմացիր:

Ջրի առատության ժամանակ
Ծարավ կլինի հիմարը: «Rat Race»

 *** 

Դուք երիտասարդներին սովորեցնում եք սովորել դպրոցում

Այնպես որ, երիտասարդությանը այսօր ոչ մի դեպքում չեք կարող մեղադրել: «You Can`t Blame The Youth»

*** 

Ես գիտեմ` դուք չգիտեք՝
Որքան թանկ արժե կյանքն իրականում:
Ամեն ինչ չէ, որ փայլում է, ոսկի է.
Դուք երբեմն կարող եք հիմարեցնել որոշ մարդկանց,
Սակայն չեք կարող մշտապես հիմարեցնել բոլորին: «Get Up, Stand Up»

 *** 

Մարդկանց տեսնում ես իրենց էգոյի ճամփորդության մեջ նավարկելիս:
Իրենց տիեզերանավով թռչելիս
Միլիոնավոր մղոններ հեռու իրականությունից`
Անտեսելով քեզ, անտեսելով ինձ: «So much Trouble in the World»

 *** 

Իմ ոտքերին չկան շղթաներ,
Սակայն ես ազատ չեմ
Գիտեմ՝ կապված եմ գերության մեջ...

Բետոնե ջունգլի, մենք կառուցել ենք դա, մենք ստացել ենք դա: «Concrete jungle»

*** 

Թույլ մի տուր նրանց հիմարեցնել քեզ
Կամ նույնիսկ դաս տալ քեզ, չէ,
Մենք մեր միտքն ունենք
Այնպես որ, դժոխք գնա, եթե այն, ինչ մտածում ես, ճիշտ չէ:
Սերը երբեք մեզ մենակ չի թողնի,
Մթության մեջ այն դուրս կգա լույսին:

Կյանքի ճանապարհը քարքարոտ է
Եվ դու կարող ես սայթաքել:
Մինչ դու մատնացույց կանես,
Ինչ-որ մեկը քննադատում է քեզ:

Թույլ մի տուր նրանց փոխել քեզ
Կամ նույնիսկ վերաձևավորել քեզ: «Could You Be loved»

*** 

Ինքներդ ձեզ ազատագրեք մտավոր ստրկությունից.
Ուրիշ ոչ ոք, միայն մենք կարող ենք ազատել մեր միտքը:

Մի վախեցեք ատոմային էներգիայից,
Որովհետև դրանցից ոչ մեկը չի կարող կանգնեցնել ժամանակը:

Որքա՜ն երկար նրանք պետք է սպանեն մեր մարգարեներին,
Մինչ մենք կանգնենք ու նայենք կողքից:
Ոմանք ասում են, թե դա ուղղակի մի մասն է գրքի, որ
Մենք պետք է լրացնենք: «Redemption song»

Բոբ Մարլիի ամբողջական երգացանկը կարող եք լսել այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել