1. Օսկար Ուայլդը մահանում էր մի սենյակում, որի պատերը պատված էին շատ անճաշակ պաստառներով: Մոտալուտ մահը, միևնույնն է, չփոխեց նրա վերաբերմունքը կյանքի հանդեպ: «Մահացու գունավորում! Մեզանից մեկը պետք է հեռանա այստեղից». Ուայլդը հեռացավ:

 

2. Թագուհի Մարիա Անտուանետան, բարձրանալով կառափնարանի վրա, հանկարծակի կանգնեց  դահիճի ոտքին.  «Ներեցեք, խնդրում եմ, պարոն, ես դա հանկարծակի արեցի»:

 

3. Կայսրուհի Եղիսաբեթ Պետրովնան ապշահար արեց բժիշկներին` մահից կես րոպե առաջ նստելով մահճակալի մեջ և խիստ հարցնելով.  «Ի՞նչ է, ես դեռ ողջ եմ»: Բժիշկները չէին հասցրել վախենալ, երբ ամեն ինչ ինքնըստինքյան կարգավորվեց:

4. Ամերիկացի դրամատուրգ Յուջին Օ՝ Նիլը ասել է. «Ես այդպես էլ գիտեի: Ծնվել եմ հյուրանոցում և, գրողը տանի, մահանում եմ հյուրանոցում»:

5. Լրտես-պարուհի Մատա Հարին իր վրա նշան բռնած զինվորներին օդային համբույր էր ուղարկել. «Ես պատրաստ եմ, տղաներ»:
 

6. Անգլիացի գրող, պիեսների հեղինակ Վիլյամ Սոմերսեթ Մոեմ. «Մահանալը ձանձրալի և  անխինդ գործ է: Իմ խորհուրդը Ձեզ՝ երբեք դրանով մի զբաղվեք»:
 

7. Ամերիկահայ դրամատուրգ և գրող Վիլյամ Սարոյանն ասել է. «Յուրաքանչյուրին վիճակված է մահանալ, բայց ես միշտ մտածել եմ, որ ինձ համար բացառություն կարվի: Եվ ի՞նչ»:

8. Անգլիացի հայտնի վիրաբույժ Ժոզեֆ Գրինը բժշկական սովորության համաձայն չափում էր իր զարկերակը. «Զարկերակը կորավ»,- ասաց նա:

9. Անգլիացի գրող և քննադատ Լիտտոն Ստրեյչին ասել է. «Եթե սա մահն է, ապա ես հիացած եմ նրանով»:

10. Ռուս գրող-երգիծաբան Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը ողջունել է մահին՝ հարցնելով. «Դա դո՞ւ ես, հիմա՛ր»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել