«VII» ֆոտոգործակալությունը «Ժպտա» խորագրով լուսանկարնների հավաքածու է ներկայացրել, որն ամբողջությամբ ցուցադրության կհանվի ապրիլի 4-ին` Նյու Յորքի Բրուկֆիլդյան պալատի Ձմեռային այգում: Հավաքածուում ներառված լուսանկարները պատկերում են ժպտացող մարդկանց պատերազմական գոտիներից մինչև հարսանեկան միջոցառումներ: Սա վիզուալ անթրոպոլոգիայի յուրահատուկ օրինակ է, որն առաջարկում ենք դիտել ստորև:

1. Ինդոնեզիայի Ջայապուրա բնակավայրում 2000թ.-ին տեղի ունեցավ երկրորդ Պապուա կոնգրեսի ժամանակ արված լուսանկար: Կոնգրեսին հիմնականում մասնակցում են Իրիան Ջայայի քրիստոնյա բնիկները:

Image

2. Հակաամերիկյան ցուցարարը Պակիստանի Պեշավար բնակավայրում, 2001թ.-ի հոկտեմբերի 6:

Image

3. Կազմակերպված հանցավոր խմբակցության հարգված անդամներ Ֆրեդի Ֆորմենը և Նորման Բաքլենդը զրուցում են Լոնդոնում՝ 2011թ.-ի օգոստոսի 1-ին:

Image

4. «Բուլդոգ» և «Դոջի» մականուններ ունեցող գանգստերները Լոնդոնի Ատլանտիկ բարում՝1999թ.-ի նոյեմբերին:

Image

5. Ջելեզ Կոլևը Բուլղարիայի Վառնա քաղաքի կույրերի դպրոց հաճախելու առաջին օրը՝ 2006թ.-ի սեպտեմբերին:

Image

6. Տերեսա Ջեֆսը Ֆուդամենտալիստական Քրիստոսի վերջին օրերի եկեղեցու առաջնորդի աղջիկը իր քույրերի հետ՝ Թեխասի Նյու Բրաունֆելսում իրենց տան բակում: 2008թ.-ի հուլիսի 12-ին:

Image

7. Մեղվապահ Միխաիլո Կիբենկովը իր մոր՝ Մարիայի հետ՝ Ուկրաինայի Չերնոբիլի տարածքում գտնվող Զորին գյուղում: 2006թ.-ի փետրվարի 4:

Image

8. Այա Աբբաս Հուսեյնը և Բանի Ադել Աբդուլահ Իրաքի Բաղդադ քաղաքում: 2008թ.-ի ապրիլի 14-ին: Նրանք ամեն օր դպրոց են գնում՝ չնայած այն փաստի, որ ամենուր ռմբակոծություն է տեղի ունենում:

Image

9. Անտուն երեխաները ցնցուղ են ընդունում Կոնգոյի դեմոկրատական հանրապետության Կինշասա բնակավայրի խնամքի կենտրոնում: Այստեղ երեխաներին տարրական գիտելիքներ են փոխանցում, սնունդ ու ապաստան տրամադրում:

Image

10. Ամերիկացի ռազմածովայինը Իրաքի Տիկրիտ բնակավայրում՝ Սադամի պալատում: 2003թ., ապրիլ:

Image

11. Հարսանիք Աբխազիայի Օչամչիրա բնակավայրում, 2008թ.-ի հոկտեմբերին` այն նույն օրերին, երբ երկիրը տոնում էր1993թ.-ին Ռուսաստանից իր անկախանալը:

Image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել