Tert.am-ը գրում է.

Մալայզիայի ոստիկանությունը հարցաքննում է էկզոտիկ մրգերի մատակարարներին, որոնք սպասարկել են մարտի սկզբին անհետացած ուղևորատար Boeing ինքնաթիռին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել է Express բրիտանական պարբերականը՝ վկայակոչելով Մալայզիայի ոստիկանապետ Հալիդ Աբու Բաքարին:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ անհետացած Boeing-ում 4 տոննա էկզոտիկ մրգեր են եղել: Մալայզիայի ոստիկանությունն այժմ հետաքննում է ապրանքի տերերի ներգրավվածությունը օդանավի անհետացման գործում: Նախնական վարկածներից մեկի համաձայն՝ մրգի արկղերից մեկում կարող էր պայթուցիկ նյութ տեղադրված լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել