Tert.am-ը գրում է.

Սիրիայի Քեսաբ քաղաքի ավելի քան 1500 ընտանիք գրանցվել է որպես հարկադիր գաղթյալներ Լաթաքիայում: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: Վերջինիս խոսքով՝ փախստականներին անհրաժեշտ հումանիտար օգնություն է հատկացվում:

«ՄԱԿ-ը երկու առաքելություն է իրականացրել Լաթաքիայում՝ Քեսաբի բնակչության գաղթի սկզբից ի վեր: Շուրջ 1550 ընտանիք Քեսաբից գրանցվել է որպես հարկադիր տեղահանված անձ, ովքեր օգնություն կստանան», - նշվում է Հաքի հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել