Նախկին բանտարկյալ 59-ամյա Ստեֆան Սլեվինը, ով երկու տարի առանց դատապարտման անց է կացրել մեկուսացված բանտախցում, այժմ, դատական հայցը շահելով, այնտեղից դուրս է եկել որպես մուլտիմիլիոնատեր:

Սլեվինը բանտարկությունից առաջ և բանտարկությունից հետո:

Սլեվինը 15.5 միլիոն դոլար գումար փոխհատուցում է ստացել՝ 22 ամիս Նյու Մեքսիկոյի Դոնա Անա քաունթիի բանտում մեկուսացված պահվելու համար:
Սլեվինի փաստաբան Մեթյու Քոյտեն նշել է, որ դատական հայցը շահելը այնքան էլ հեշտ չէր՝ ավելացնելով, որ իրականում այն չի փոխհատուցել այսքան ժանանակ մեկուսարանում մնալու արդյունքում Սլեվինից խլվածը: 

Այն պայմանները, որոնցում Սլեվիննը ապրել է այսքան ժամանակ, կործանել են նրան ֆիզիկապես ու հոգեպես:  Նա ամիսներ շարունակ անտեսված է եղել: Նրա ոտքերի եղունգներն աճել են ու գալարվելով մտել նրա մաշկի մեջ: Սլեվինն այնքան է տառապել ատամնացավից, որ բանտախցում ինքն է հանել իր ատամը:  

Ստեֆան Սլեվինի դատավարությունը սկսվեց 2005թ.-ին, երբ նրան ձերբակալեցին ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար:
Սլեվինը պնդում է, որ երբեք չի տեսել որևէ դատավորի, և որ ձերբակալությունից երեք օր անց նրան պարզապես բանտ են տեղափոխել ու պահել մեկուսարանում: 2007թ.-ին մեղադրանքները վերջապես հանվել են:  

Ստեֆանի կողմից ներկայացված դատական հայցը լուծվել է 2012թ.-ին: Արդյունքում դատարանը որոշում է կայացրել կրած վնասների համար 15,5 միլիոն դոլար փոխհատուցել, առարկելով վճարել 22 միլիոնը՝ պատճառաբանելով, թե Սլեվինն ինքն է ընտրել մեկուսարանը, երբ նրան կարող էին տեղափոխել ընդհանուր բանտախուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել