Այսօր կայացած կառավարության նիստում վարչապետը նեղվել է, այն էլ շատ խիստ է նեղվել, կարելի է ասել՝ ընկել է հոգեբանական ընկճախտի մեջ, քանի որ պարզվում է, որ իրենք օգնում են գյուղացուն, բայց դա չի երևում ու գնահատվում, և այլն:
Գյուղացուն ցուցաբերած օգնության մասին առաջին հերթին օբյեկտիվորեն կարող է և պետք է խոսի միայն գյուղացին, այլ ոչ թե նեղված վարչապետը, որի օգնությունը, ըստ նրա, պարզվում է անհրաժեշտ ձևով չի «փիառվում»: Մեկը լիներ սրանց ասեր. «Փիառեք, ով է ձեզ խանգարում»: Ուրեմն «փիառելու» բան չկա, դրա համար էլ չի «փիառվում»: 
Թե՞ ավելի լավ է չօգնել, ոչինչ էլ չանել, հետո էլ նեղված նստել ի լուր բոլոր կայքերի լացել, թե տեսեք, մենք օգնում ենք, բայց ոչ մեկ չի գնահատում:
Վարչապետը պարզապես զգում է, որ մինչև կոկորդ զզվացրել է բոլորին՝ թե՛ քաղաքի և թե՛ գյուղի բնակչին, որ իր թեթև ձեռամբ գյուղացին դարձել է վարկերի տակ կքած քաղաքացի և հենց դրա համար է նեղվում, քանի որ հասկանում է, որ իրեն ամենատարբեր արտահայտություններով հիշող գյուղացին ամենաանկեղծ պատասխանն է նրա` թե արդյո՞ք կառավարությունը իրեն օգնո՞ւմ է, թե՝ ոչ: 
Իսկ օգնողներից մրմռալը միշտ էլ բնորոշ է եղել վարչապետին. ով չի նեղվի, եթե իր օգնականները իրեն ժամանակ առ ժամանակ անկեղծ ասեն, թե իրական օգնողներին ինչպես է` օրհնում գյուղացին, իսկ իրեն` վարչապետին ամեն օր ինչպես է «օրհնում» նույն այդ գյուղացին:
Ի դեպ, «ջհանդամ» բառի մասին, որով այսօր կայքերը մեջբերել են վարչապետի խոսքը: Նախազգացումը, որ առաջիկայում, մոտ օրերս հենց իր կառավարությանն են «ջհանդամն» ուղարկելու, իրոք լուրջ նեղվելու առիթ է վարչապետի համար: 
Հ.Գ. Ասում եմ, կարո՞ղ է մեկ էլ լավ «փիառվելու» համար վարչապետը պետբյուջեից միլիոնավոր դրամներ հատկացնի: Ի վերջո, մարդը լուրջ «փիառվելու» կարիք ունի: Ես չեմ ասում, ինքն է ասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել