Ակնհայտ է որ Ռուսաստանի այս քայլը ուղղակիորեն կապված է ուկրաինական վերջին իրադարձությունների հետ: Ամեն ինչ առավել քան պարզ է. Ուկրաինան Ռուսաստանի մեծ դարպասն էր Արևումտքի դեմ, Ռուսաստանը կորցրեց այն, իսկ Ղրիմը պատասխան էր Ուկրաինային, ավելի ճիշտ ուկրաինացի ժողովրդին և ոչ մի դեպքում Արևմուտքին: Արևմուտքը և, կարծես, Ուկրաինայի ներկայիս իշխանությունները պատրաստ էին հեղափոխության դիմաց վճարել Ղրիմով, ժողովուրդը ոչ, և նրանք դեռ այս խնդիրը պետք է լուծեն: Ռուսաստանը Ուկրաինան կորցնելուց հետո մեծ հաշվով դրսում, իր սահմաններից դուրս կորցնելու բան չունի (Բելառուս, Հայաստան, Ղազախստան և մի քանի այլ երկրներ ռեալ կռվախնձոր դառնալու համար բավարար արժեք չեն ներկայացնում ոչ մի կողմի համար էլ, դրանք ստանալու համար Արևմուտքը ավելի շատ ռեսուրս կծախսի քան կստանա օգուտ դրանք ստանալուց հետո): Պուտինը սկսել է Ռուսաստանի, ավելի ճիշտ` պուտինյան Ռուսաստանի, պաշտպանությունը: Նա վերլուծում է իր սխալները Ուկրաինայի հետ կապված, ամրացնում է իր դիրքերը և պաշտպանության նորանոր տարբերակների ստեղծման և եղածների ուժեղացման գործում չի հապաղում: Այս համատեքստում միաժամանակ «ռուս- հայկական եղբայրության» դրոշակի ծածանումը և հայերի համար կրոնական, մասնավորապես` հայերի և չեչենների, ազերիների, թուրքերի և արաբական տարբեր ազգերի ուղակի, ռազմական բախումները, ավելի ճիշտ դրանց իմիտացիան, դրանց հետ կապված հայաստանաբնակների, սփյուռքի արձագանքը, մեդիայի, համացանցի դերի ստուգումը, ինչ խոսք անհրաժեշտ կլինի Ռուսաստանին հետո, եթե դրա կարիքը լինի հենց Ռուսատանում: Բոլորիս է հայտնի մեր այն համոզմունքը, թե մեզ դարեր շարունակ կոտորել են քրիստոնյա լինելու պատճառով: Պատահական չէ Պուտինի խոստումները, մասնավորապես չեչեններին, սոչինյան օլիմիադայից հետո մեծ արտոնությունների տրամադրումը հատկապես Ռուսաստանի հայաշատ վայրերում և դրանց կատարումը: Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ կապ ունի սա, Ռուսաստանի` Արևմուտքի դեմ պաշտպանության գործում, ասեմ ավելի պարզ: Արևմուտքի «հարձակումը» Ռուսաստանի վրա կարող է լինել դեմոկրատական Ռուսաստան կառուցելու շարժումներ սկսելու տեսքով: Պուտինյան վարչախումբը դրա դեմ պաշտպանվելու համար կարող է օգտագործել նաև հայերին, ստեղծելով Ռուսաստանում արհեստական հայ-չեչենական, հայ – ազերիական, այսպես ասած` կրոնական հողի վրա բախումներ, սպանություններ և այդ ամենը ներկայացնել իբրև Արևմուտքի`«հայ – ռուսական եղբայրության» դեմ ուղղված քայլ: Իհարկե այդ գործում ռուսական ուժային կառույցների և հատուկ ստորաբաժանումներ «պրոֆեսիոնալիզմի» վրա կարծում եմ քչերն են կասկածում: Այդ ժամանակ հայերը դեմ են արտահայտվում Ռուսաստանում Արևումտքի գործողություններին` վախենալով Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայ համայնքի իբր ֆիզիկական ոչնչացումից և ամեն կերպ սկսում են պաշտպանել պուտինյան Ռուսաստանին` ընդդեմ հնարավոր դեմոկրատական Ռուսաստանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել