Եկեք իրերը կոչենք իրենց անուններով. ոչ թե «կուտակային պարտադիր», այլ «հարկադիր կտտանքային»: Իրականում հրաշալի հաշվարկված, այսինքն` պլանավորված ռազմավարությամբ գործընթաց է սա: Ինչ-որ առումով կարելի է ուրախանալ, որ Հայաստանի իշխանությունները պլանավորված, մտածված ներքին փոխհամաձայնեցված գործողություններ անելու ունակ են: Դուք տեսեք ՍԴ-ի նման գործելակերպը ինչ շահեկան իմիջ է տալու Հայաստանին դրսերի, մանավանդ ժողովրդավարաքարոզ գերտերությունների աչքին: Մյուս կողմից, հայ հասարակության ոգևորությունը, ինչն առաջինից կարևոր է: Բայց մի բան էլ կա, որ չասեմ սիրտս կպայթի: Հասկացանք, ինչ-որ մի խելոք մարդ, անհիշելի ժամանակներում հանճարեղաբար ասել է, որ ցինիզմ կարող է իրեն թույլ տալ խելոք ու զարգացածը, բայց դրանից խուսափելու համար իմաստնություն է պետք. նույն խելոք մարդն է ասել: Իմաստնություն քեզ, իմ հայ իշխանություն, որ ՍԴ-ի որոշումից վայրկյաններ հետո ծավալված տեղեկատվական ցինիզմը զսպեք: Մեղք է էս ժողովուրդը, իսկ ցինիզմն էլ իրականում ձեզ հեչ էլ դրական չի բնութագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել