Թիմակիցներ ջան, այն, որ սա քաղաքացիական հասարակության ճնշման արդյունքում կայացված որոշում էր ՍԴ-ի կողմից, անկախ ամեն ինչից, թե ով է հրահանգել կամ չի հրահանգել նման որոշում կայացնել հետագա ընդվզումներից խուսափելու և իշխանական աթոռները պահպանելու համար, եթե սա անգամ քայլ է ժամանակավոր, որ շարժումը մարի, եթե սա քայլ է, որով միայն ժամանակ են ձգելու վիճահարույց հոդվածները զարտուղի ձևերով սահմանադրական դարձնելու համար, միևնույն է, գերակա նպատակները նույնն են: Իշխանությունները ենթադրել են միանշանակ, որ այսպիսի որոշումը էմոցիոնալ մակարդակի վրա կուրախացնի մարդկանց, շատերը ձեռքները կծալեն ու մինչև սեպտեմբերի 30 շունչ կքաշեն, շարժումն իր նախկին թափը կկորցնի, էմոցիաները կնվազեցնեն սթափությունը: Բայց այս առումներով մենք իշխանությանը ուրախանալու տեղ չպետք է թողնենք: Այլ պետք է հիասթափեցնենք, որ սա դեռ ամենափոքր հաղթանակն էր, մեր շարժումը չի մարում և ավելի է զորեղանում, մեր հետևողական ենք ու շարունակում ենք ուշի-ուշով հետևել բոլոր զարգացումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել