Tert.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը Սիրիայում բնակվող հայերի վիճակի վերաբերյալ նամակ է հղել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ)՝ նշելով, որ ՀՀԿ-ն խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում, մասնավորապես՝ հայաշատ Քեսաբում ու դրան հարակից բնակավայրերում, պատերազմական իրավիճակի սրմամբ։

Պաշտոնյայի ֆեյսբուքյան էջում տեղադրված նամակում նշվում է, որ Քեսաբի աշխարհագրական դիրքն ու ներկայում հասանելի բոլոր ապացույցները վկայում են, որ իրականացված վերջին հարձակումների պատասխանատվությունը կրում են «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապված գրոհայինները, որոնք ներխուժել են հարևան Թուրքիայի տարածքից։

«Նրանց դաժան գործողությունների թիրախում հիմնականում եղել է խաղաղ բնակչությունը, որը ստիպված է եղել տեղահանվել։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները, ինչպես նաև զգալի նյութական վնաս հասցրել տեղահանվածների ունեցվածքին։ Ներկայում Քեսաբում մնացել է մի քանի տարեց մարդ, ովքեր ի վիճակի չեն եղել հեռանալ, ու նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ»,- գրել է Աշոտյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել