Սիրելի ընկերներ, Սահմանադրական դատարանի կայացրած արդար որոշումից ոչ ոք թող չզարմանա ու չասի՝ «Վաաայ, էս երկրում փաստորեն արդարություն կա՞»: Այո՛, կա ու լինելու է, քանի դեռ կան ձեզ պես խրոխտ, վճռական ու անկոտրում երիտասարդներ: Առաջին իսկ օրվանից կասկած չեմ ունեցել, որ հաղթելու ենք, պարզապես կույր պետք էր լինել չտեսնելու երիտասարդների վճռականությունը, իսկ դա այս պայքարում ամենագլխավորն էր: Այս ամենն ինձ հիշեցրեց Թռչկանի ջրվեժի պահպանման համար մղված պայքարն ու տարած հաղթանակը, իսկ այս անգամ պայքարողների թիվը տասնապատիկ, եթե ոչ հարյուրապատիկ շատ էր, ինչն էլ արդեն հաղթանակի գրավականներից մեկն էր:

Շնորհավորում եմ բոլորին, ովքեր այս կամ այն կերպ իրենց մասնակցությունն էին բերել այս պայքարին, շնորհավորում եմ «Դ!եմ եմ» թիմին, որտեղ հրաշալի ընկերներ ունեմ, ու խոսքս եզրափակում եմ Նժդեհի այս տողերով. «Ուզո՞ւմ ես տեսնել ժողովրդի ապագան, նայիր նրա երիտասարդությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել