Tert.am-ը գրում է.

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ անցկացնել արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ կոնտակտային խմբի աշխատանքի շրջանակներում, որի ձևավորումն Ուկրաինան առաջարկել էր շաբաթներ առաջ: Այդ մասին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է չորեքշաբթի Կիևում 10-րդ միջազգային ներդրումային համաժողովի ժամանակ, հայտնում է zn.ua-ն։

«Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները պետք է հանդիպեն մոտակա ժամանակներում՝ երեք շաբաթ առաջ առաջարկված կոնտակտային խմբի ձևաչափով»,- ասել է Յացենյուկը:

Նրա խոսքով՝ բանակցությունները կվերաբերեն Ղրիմի անեքսիային, որն «Ուկրաինան երբեք չի ընդունի», ինչպես նաև տնտեսական հարցերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել