Tert.am-ը գրում է.

Հանրապետությունում տեղացած ձյան և վերջին երկու օրերի ցրտահարության հետևանքները մի շարք գյուղերում լուրջ մտահոգություններ են առաջացրել: Մասնավորապես, Արարատի և Արմավիրի մարզերում ասում են, որ այս տարի ծիրանի մասին խոսք լինել չի կարող, ցրտահարվել է նաև խաղողը, իսկ Տավուշի մարզում մտահոգված են կարտոֆիլի բերքով:

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի գյուղապետ Վալերիկ Գյուլամիրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ցրտահարությունից հետո գյուղում շատ վատ վիճակ է ստեղծվել, ծիրանը վնասվել է 100%-ով, դեղձն ու կեռասը՝ 70-80%:

«Մի երկու օրից եղանակները մի քիչ տաքանան, արդեն ավելի պարզ կլինի վնասի չափը»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք անցած տարի ունեցել են 2200 տոննա ծիրան.«Էս տարի ի՞նչ ծիրան, ծիրանի մասին խոսք լինել չի կարող»:

Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ իրենք 160 հա ծիրանի այգի ունեն, և ոչ մի միջոցառում էլ չէր կանխի ցրտահարությունը: «Ձյուն էր գալիս, քամին էլ հետը, իսկ ցուրտ ջերմաստիճանը տևական էր, ամեն տարի, որ ծխահարել ենք ծառերը, գիշերները մի քանի ժամով էր ցուրտ լինում, մաքսիմում չորս ժամ էր տևում, բայց էս անգամ ամբողջ կիրակի օրը –2 աստիճանից չբարձրացավ՝ այսօր առավոտվա ցուրտն էլ դեռ չհաշված»,- ասաց նա:

Իսկ գյուղացիների վիճակի մասին գյուղապետն ասաց, որ ասելու բան չկա, ստեղծված իրադրությունից դուրս գալու լուծումների մասով էլ ոչ մի հույս չեն տեսնում. «Ոչ մի բան էլ չենք կարող ասել, չգիտենք՝ ինչպես ենք էս գյուղացիներին օգնելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել