Հենց իմ կողքը մի 25 տարեկան երիտասարդ է աշխատում:Հայրը զոհվել է Ղարաբաղում:Մեծացել է անհայր ու բնական է` դժվար:Ունի կին ու մի տարեկան հրաշք երեխա:Մեկ էլ մայրն է:Ու ինչպես բոլորս,պարտքեր ու տոկոսներ:
5 օր առաջ հանկարծ վատանում է` տանում են հիվանդանոց:Պարզվում է,որ թոքի հետ պռոբլեմ ունի ` ու լուրջ պրոբլեմ:Ինչ որ միջամտություն են անում,կատետր են դնում,որ հավաքված հեղուկը թափվի:
Ներքին ձայնս ասում էր,որ մեզ մոտ կարգին օգնություն չեն ցույց տալու:Էտպես էլ եղել է:Ավելին` իմանալով որ բուժումը պետպատվերի տակ է,զոհված հոր պատճառով,շատ վատ են վերաբերվել:Անգամ էսօր կատետրը շատ անփույթ են հանել,ցավեցնելով ու հասկացրել են,որ Երևան պետք է գնալ,մենք տեխնիկա չունենք,որ նորմալ հետազոտենք:Դե միա ասա` այ աննորմալներ,բա 5 օր առաջ չգիտեիք,որ չունեք տեխնիկա?
Հիմա մի ուրիշ բան է մտահոգում:
Կարծում եմ եթե փող չունենալու պատճառով նույն վերաբերմունքին է արժանանալու նաև Երևանում,ապա չարժե անգամ գնալ,միչև գումար չհայթհայթի;Իսկ մինչև գումար հայթհայթի` բավականին ուշ կլինի:
Հայրը իր ունեցած ամենաթանւկ բանն է տվել էս հայրենւիքը պաշտպանելու համար:Հիմա հայրենիքի հերթն է պարտքը վերադարձնելու:
Բայց ձև չկա:
Գուցե կա ես չգիտեմ?
Վանաձորում համարյա կոմայի մեջ են գցել էս տղային` իրենց անփույթ ու վատ վերաբերմունքով:
Ով ինչ գիտի,խորհուրդ տվեք,ուր գնա,ոնց սկսի,որ Երևանում շատ չչլեն :
Իրոք չի աշխատում պետպատվերի պահը?
Էտ պետպատվերը կարծես այցեքարտ լինի,որ ով պատահի հանգիստ կարող է քամակիտ քացով տա:
Ես իրոք ձեր խորհուրդի կարիքն ունեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել