Tert.am-ը գրում է.

Կան մի շարք տեխնոլոգիաներ, այդ թվում նաև՝ բերքատու ծառերի ծաղկումը արհեստականորեն երկարաձգող, որոնք կիրառվում են գյուղատնտեսության մեջ՝ բնության արհավիրքներից ապահովագրվելու համար, սակայն դա շատ թանկ հաճույք է:

Այս մասին Tert.am-ին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը՝ մեկնաբանելով այն քննադատությունները, ըստ որոնց՝ գյուղացիներին sms –ներ ուղարկելու փոխարեն գյուղնախարարությունը կարող էր օժանդակել գյուղացիներին տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Դա մեր գյուղացուն հասանելի չէ: Միայն արհեստական երկարաձգումը չէ, բազմաթիվ մեթոդներ կան. այգիների մեջ տեղադրում են տաք օդ, որը բոլոր ուղղություններով սփռում են. կան նմանատիպ ագրեգատներ, որոնք կցվում են տրակտորներին, և այդ ժամանակահատվածում տրակտորներն այգիներում անընդհատ պտույտներ են գործում՝ տաք հոսանք առաջացնելով: Նաև գլիցերին է օգտագործվում, բայց սրանք բոլորը խիստ թանկ հաճույքներ են»,- ասաց գյուղփոխնախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել