Tert.am-ը գրում է.

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ մարտի 30-31-ին գրանցված օդի ջերմաստիճանի կտրուկ անկումը նշանակալի վնաս չի հասցրել հանրապետության գյուղատնտեսությանը:

Արցախի Հանրապետության կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է. «Կառավարության ղեկավարը հանձնարարել է ապրիլի 7-ից մայիսի 9-ը շաբաթօրյակների շարք սկսել ողջ հանրապետությունում՝ մաքրելու և բարեկարգելու թե՛ հանրապետական ու միջհամայնքային նշանակության ճանապարհները, թե՛ քաղաքների փողոցները և թե՛ զբոսաշրջային այցելությունների վայրերը: Նա հորդորել է շրջանների վարչակազմերի ղեկավարներին և խորհրդակցության մյուս ներկաներին անձամբ մասնակցել շաբաթօրյակներին և օրինակ ծառայել քաղաքացիներին:

Արա Հարությունյանը տեղեկացրել է, որ կառավարությունն առավելագույն աջակցություն է ցուցաբերելու նյութատեխնիկական միջոցների տրամադրմամբ, իսկ պատասխանատու մարմինները պետք է այդ աշխատանքներում հնարավորինս ընդգրկեն երիտասարդությանը, դպրոցականներին և աշխատանքային կոլեկտիվներին: Վարչապետը նաև հանձնարարել է շաբաթօրյակները դարձնել պարբերական՝ չսահմանափակվելով միայն նշյալ մեկամսյակով: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մաքրման միջոցառումներին զուգահեռ անցկացնել նաև բացատրական աշխատանքներ՝ կանխարգելելու համար միջավայրի հետագա աղտոտումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել