Կոնվերս Բանկի Տրանսֆեր քարտի շնորհիվ արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվելը դարձել է իրապես հարմար: Այժմ Converse Transfer, Avers, Unistream, Anelik, Moneygram, Interexpress, Tandem համակարգերով գումարը կարելի է ստանալ անմիջապես քարտային հաշվին՝ առանց բանկ այցելելու: Տրանսֆեր քարտի քարտապանները գումարը կարող են ստանալ մեկ հեռախոսազանգով` խուսափելով բանկ այցելելուց և հնարավոր հերթերից: Զանգահարելով 010 511 292 համարով` հարկավոր է ընդամենը Կոնվերս բանկի աշխատակցին հայտնել ստույգ տվյալներ՝ ծածկագիրը, անունը, ազգանունն ու հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ինչպես նաև փոխանցման կոդը: Գումարը կհայտնվի Տրանսֆեր քարտային հաշվի վրա: Բոլոր նրանց, ով ցանկանում է Տրանսֆեր քարտից գումարը փոխանցել այլ հաշվեհամարներին կամ համալրել Տրանսֆեր քարտի հաշիվը՝ հրավիրում ենք այցելելու Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ: Նշենք նաև, որ քարտի գումարը կարելի է կանխիկացնել ցանկացած բանկոմատից: ՀՀ դրամով տրանսֆեր քարտերի համար սահմանված է դրական մնացորդի համար տարեկան 3% տոկոսադրույք: Նշենք նաև, որ Տրանսֆեր քարտապանները կմասնակցեն Կոնվերս Բանկի բոլոր բոնուսային ծրագրերին՝ Կոնվերս միավորներ, Cash-back և զեղչեր: Տրանսֆեր քարտ ստանալու համար հարկավոր է Կոնվերս Բանկ ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ, հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք, տեղում լրացնել դիմումը: Քարտը տրամադրվում է 3 տարով: Visa Electron-ի համար միանվագ վճարումը կազմում է 2000 ՀՀ դրամ, իսկ ARCA քարտը անվճար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել