Համաձայն «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ սպառողն իրավունք ունի փոխանակել կամ վերադարձնել անգամ պատշաճ որակի ապրանքը: Կամայական շրջայց Երևան քաղաքում ապացուցում է, որ օրենքի պահանջը խախտվում է բացահայտ: Խնդրի կարգավորման նպատակով «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը նախատեսում է իրականացնել ինչպես իրացման կետերում շրջայցեր, այնպես էլ սպառողների շրջանակներում իրազեկման աշխատանքներ՝ հաշվի առնելով խնդրի մասսայականությունն ու կարևորությունը: Խնդրի կարգավորման նպատակով շատ կարևոր է նաև ակտիվ համագործակցությունը սպառողների հետ, քանզի ոչ բոլոր իրացման կետերը կարող են հայտնվել կազմակերպության աշխատակիցների տեսադաշտում, իսկ ակտիվ համագործակցությամբ հնարավոր կլինի բացահայտել օրինախախտ տնտեսվարողներին և շտկել խնդիրը:
Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին վերոնշյալ խնդրին բախվելիս, հակաօրինական վահանակների հանդիպելիս և ապրանքի վերադարձի կամ փոխանակման ընթացքում դժվարությունների բախվելիս ահազանգել կազմակերպությանը՝ +37410 430 930 հեռախոսահամարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել