Tert.am-ը գրում է.

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համար սկզբունքային հարց է վարչապետի փոփոխությունը և ոչ թե այն, որ նոր վարչապետը պարտադիր չլինի Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Մեզ համար սկզբունքային հարցը Կառավարությունը փոխելն է, մենք հավատում ենք համակարգին, քաղաքականության փոփոխությանը, կոնկրետ կատարվող քայլերին, անձամբ անհատների հետ մենք հույս չենք կապում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել էր, թե ԲՀԿ-ի համար սկզբունքային է, որ վարչապետի հաջորդ թեկնածուն չլինի ՀՀԿ-ական։

Ճշտող հարցին, որ եթե Կառավարության հրաժարականից հետո հաջորդ վարչապետի թեկնածուն լինի ՀՀԿ-ական, իրենց համար ընդունելի կլինի՞, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Հանրապետականը հո հայհոյանք չէ՞... Հանրապետականների մեջ էլ մարդիկ կան, որոնք այսօր դուրս են մղված այդ նույն տեղից: Եթե կգան, այդ ծրագիրը իրականացնեն, ուզում է՝ ՀՀԿ-ից լինի, ԲՀԿ-ից լինի, որտեղից լինի… կարևորը հայ մարդ լինի, իր ազգը սիրի, իր ժողովրդին սիրի, պրոֆեսիոնալ լինի, լուծումները առաջարկի, դրանք իրականացնի: Թե չէ՝ ՀՀԿ-ական կլինի, թե չի լինի, է՞դ ա կարևոր մեր կյանքում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել