Մեզ՝ հայերիս մոտ, զոհի կարգավիճակում լինելը ամենալավն է ստացվում: Մինչև հիմա չեմ մոռանում մեր ուսուցիչների վշտալլուկ հայացքները, երբ պատմության դասաժամին թեման հայոց հարցն էր, էլ չեմ ասում, երբ հասնում էինք Հայոց ցեղասպանության թեմային: Մեզ փոքրուց փորձում են ոչ թե պահանջատեր դաստիարակել, այլև զոհեր, ովքեր միշտ պետք է ձեռքները պարզեն օտարներից օգնություն խնդրելու համար: Ախր մի հատ նայեք մեր պատմությանը և տեսեք, թե ուրիշին հավատալու արդյունքում ինչ բախտի ենք արժանացել և, հակառակ, տեսեք, թե ինչի ենք հասել, երբ ապավինել ենք մեր սեփական բազկի ուժին: Ինչ վերաբերում է Քեսաբի դեպքերին, ապա տեսեք, թե ինչ հեշտությամբ կուտը կերանք ու սկսեցինք նորից մեզ զոհ զգալ: Քեսաբի վերաբերյալ տարածված տեսանյութերում ու լուսանկարներում հայեր չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել