Լռելյայն, խորը ցավով հետևում եմ Քեսաբի ողբերգություններին (( 
Ինչ է ստավում, մեզ` Հայ ազգիս ցեղասպանություն է պետք, Սումգայիթ, Ղարաբաղ, Անկախության հանրաքվե, հիմա` Քեսաբ, այ նման գլոբալ, խիստ մասշտաբային, ծայրաստիճան անտանելի, կյանքի ու մահու հարց դարձած ցավեր, ողբերգություններ են պետք որ համախմբվենք, փաստորեն: Շատ Մեծ ազգ ենք է, շաաատ Մեծ ՈւԺի տեր, փաստորեն, բայց նույնքան փաստորեն նաև նույնքան Մեծ Միամիտ ազգ, որովհետև չգիտենք, թե ինչ միավորման Մեծ ուժ ունենք մեր ներսում ամփոփված: Այո, գլխի չենք, փաստորեն, հակառակ դեպքում, անցած քսան-քսանհինգ տարիների ընթացքում անընդհատ կհամախմբվեինք ու անընդհատ բոլորիս շահերը մեկտեղած` կլուծեինք մեր բոլոր կենսական խնդիրները, ըստ հերթականության, հավուր պատշաճի, կլուծեինք ու քայլ-քայլ կզարգանայինք, ու հոկտեմբերի քսանյոթներ, մարտի մեկեր, տո հարսնաքրներ ու վարդանպետրոսյաններ էլ չէինք անի մեր գլխին: Հնարավոր է, որ սկսեին մեզ հարգել ու մարդատեղ դնել նաև դրսերեւմ: Ավաղ, առայժմ, շարունակում ենք սադոմազոխիզմին տուրք տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել