Tert.am-ը գրում է.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը սպառողական շուկայում մարտին փետրվարի համեմատ արձանագրել է գնանկում՝ 0.4%-ով, ինչի մասին հրապարակում է ներկայացրել իր կայքէջում:

Ըստ նույն աղբյուրի՝ պարենային ապրանքների գները նվազել են 0.8%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 2014թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.6%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 2.1-0.1%-ով, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է քաղաք Վաղարշապատում: Մայրաքաղաքում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.1%-ով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել