Ճապոնական ավտոարտադրող Mitsubishi Motors Corporation-ը պայմանավորվել է Նիդերլանդներում NedCar գործարանի վաճառքի շուրջ: Եվրոպայում ընկերության միակ գործարանը վաճառվելու է VDL Groep B.V.-ն` խորհրդանշական 1 եվրո արժեքով:
Ինչպես հայտնում է RBC-ն, գործարքի գլխավոր պայմանն այն է, որ բոլոր 1,5 հազար աշխատակիցները պահպանեն իրենց աշխատատեղերը: Գործարքը կավարտվի 2012թ. վերջին:
Գործարանի վաճառքը թույլ կտա Mitsubishi-ին կենտրոնանալ զարգացող շուկաների վրա, որտեղ ակնկալվում են բիզնեսի աճի ավելի մեծ տեմպեր, քան զարգացած երկրներում: Այս տարի հոսքագծեր են բացվել Ինդոնեզիայում եւ Թայլանդում, նաեւ ընկերությունը հետազոտում է Չինաստանում եւ Բրազիլիայում գործարաններ բացելու հավանականությունը:
Նշենք որ Mitsubishi-ն դեռ փետրվարին հայտնել էր, որ ամբողջությամբ դադարեցնելու է արտադրությունը NedCar գործարանում, որտեղ արտադրվում էին Colt եւ Outlander մեքենաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել