Tert.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովը պատրաստվում է հեշտացնել վիզաների տրամադրումը Շենգենյան գոտու 22 երկրներում: Համապատասխան առաջարկը Եվրամիության հանձնակատար Քոննի Հեդեգորդը կներկայացնի ապրիլի 1-ին Բրյուսելում, գրում է lb.ua-ն՝ հղում անելով Deutsche Welle-ին, որն էլ իր հերթին հղում է անում die Welt թերթին:

Վիզաների ստացման կանոնների հեշտացման վերաբերյալ նոր նախաձեռնության նպատակը ԵՄ-ի ներսում զբոսաշրջության զարգացմանը և տնտեսական աճին նպաստելն է:

 Նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ շենգենյան վիզա ունեցող անձը կկարողանա դրա գործողության տարածքում մնալ 90 օրից ավելի: Ընդ որում՝ գտնվելու վերաբերյալ հստակ ժամկետներ չեն նշվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել