imgresAraratnews.am-ը գրում է.

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Ալեքսանդր Ազատի Սարգսյանը որևէ առնչություն չունի խախտումների արձանագրման կենտրոն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ: Նա երբևէ չի հանդիսացել և չի հանդիսանում հիշյալ ընկերության հիմնադիր, մասնակից: Չի իրականացրել և չի իրականացնում ընկերության կառավարման որևէ գործառույթ: Շրջանառվող տեղեկություններն առ այն, թե ընկերությունը պատկանում է Ա. Սարգսյանին, իրականությանը չեն համապատասխանում, դրանք մտացածին են և կեղծ: «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն իր գործառույթներն իրականացնում է ՀՀ ԿԱ ոստիկանության ««Ճանապարհային ոստիկանություն»« ծառայության և ««Սեքյուրիթի Դրիմ»« ՍՊ ընկերության միջև 2011թ. հունիսի 13-ին կնքված պայմանագրի շրջանակներում: Հանրությանը հետաքրքրող՝ գանձված տուգանքների 70 տոկոսը ընկերությանն ուղղվելու երևույթը իրականում հետևյալն է. ընկերության կողմից կատարված ներդրումների ծավալը շուրջ 5 300 000 000 ՀՀ դրամ է, որի վճարումը իրականացվել է, համակարգի շահագործման արդյունքում փաստացի գանձված գումարների 70 տոկոսից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել