Գիտե՞ք՝ ինչ էի զգում, երբ դիտում էի ՍԴ-ի այսօրվա լսումները: Մոտս այնպիսի տպավորություն էր, որ երկնքից ինչ-որ վերին էակներ՝ ի դեմս ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի ու սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի, բարեհաճել են իրենց աստվածային բարձունքներից իջնել ու մեզ՝ զազրելի հասարակ մահկանացուներիս, մեկ էլ, ըստ իրենց, տկարամիտ ՍԴ դատավորներին հասու են դարձնում իրենց տիեզերական իմաստությունը...
Մի կերպ եմ հիմա ինձ զսպում, որպեսզի անձնական վիրավորանքների չանցնեմ, բայց այն հեգնական տոնը, որով այս երկու արարածները խոսում էին ՍԴ-ում, այն փաստարկներն ու ալեգորիաները, որոնք բերում էին իրենց խոսքում, այն անպատրաստությունը ու իմիջիայլոց մոտեցումը, որը նրանք ցուցաբերել էին՝ ՍԴ ներկայանալով, պարզապես ապտակ էր ՍԴ-ին ու ՀՀ քաղաքացուն:
Գիտե՞ք՝ ինչ կարող եմ ասել. ուրեմն, պարտադիր կուտակայինը կարող է լինել աշխարհի ամենալավ բանը ու հայ ազգի փրկությունը, բայց քանի դեռ դրա հիմնական լոբբիստները այս երկու հաստագլուխներն են ու իրենց պեսները, ոչ մի նման ռեֆորմ չի ընկալվելու ու չի ընդունվելու ժողովրդի կողմից: Դե իսկ եթե վերադառնանք իրականությանը, ապա անկասկած է, որ պարտադիր կուտակայինը սրիկայություն է ու ազգային դավաճանություն ու զարմանալի չի, որ այն առաջ բրթելուն լծվել են նման հանդուգն ու հակակրելի կերպարներ, ովքեր թքած ունեն, որ իրենց ամեն նման խոսքից հետո միակ բանը, որ պարտադիր կերպով կուտակվում է, դա հարյուր հազարավոր մարդկանց հայհոյանքներն են իրենց հասցեին, ու քանի դեռ պարոնայք հաստագլուխները չեն հասկացել, որ կարելի է գոնե լկտի չպահել իրենց ու հարգալից վերաբերմունք դրսևորել ՍԴ-ի ու ժողովրդի հանդեպ, այս ու ցանկացած օրենք դատապարտված է ձախողման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել