erdogan_1-jpg20140331023007Allturkey.am-ը գրում է.

Թուրքիայում մշակել են մարտի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ձայների 98 տոկոսը: Ըստ այդմ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ բավական վստահ հաղթանակ է տարել։

Ձայների 97.95 տոկոսի հաշվարկով (46 մլն մարդ)`

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP) – 45.5 %,

Քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն (CHP) – 27.9,

Ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցություն (MHP) – 15.2,

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցություն (BDP) – 6.3:

Ստամբուլում 48 տոկոս ձայներով հաղթել է ԱԶԿ-ն,Անկարայում՝ 45 տոկոս ձայներով ԱԶԿ-ն, Իզմիրում 49.5 տոկոս ձայներով՝ ԺՀԿ-ն:

Ներկայում մշակված ձայների հիման վրա՝ Հայաստանին սահմանակից ներկայիս Թուրքիայի նահանգներից Կարսում հաղթում է ԱՇԿ-ն, Արդահանում` ԱԶԿ-ն, իսկ Իգդիրում` ԽԺԿ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել