Մեկ-մեկ ինձ թվում ա,որ ես ամբողջ կյանքում ծաղկամանով թեյ եմ խմելու,հա-հա հենց ծաղկամանով`էն նույն ծաղկամանով,որ մեջ հիմա  դեկտեմբերից մնացած չորացած երիցուկներ են,էն նույն ծաղկամանով,որի մեջ քո նվիրած ծաղիկները էդպես էլ չհայտնվեցին:
որովհետև դու երբեք հետս մի բաժակ թեյ չես կիսելու,որովհետև մենք երբեք միասին թեյ չենք խմելու,որովհետև մենք երբեք միասին չենք մրսելու ու չենք տաքանալու:
ու ես երիցուկները լցնելու եմ ծաղկամանի մեջ ու անընդհատ թեյ խմեմ,
որովհետև դու երբեք չես հարցնելու`Մար.մրսում ես,ու ես քեզ երբեք չեմ գրկելու,որ չմրսես,
ու դու,երբեք չես հասկանալու,որ առանց քեզ ահավոր ցուրտ ա,որ ես առանց քեզ ուղղակի չկամ ու էնքան չկամ,որ ոչինչ չեմ զգում`ոչ ցուրտ,ոչ տաքություն,ես առանց քեզ ուղղակի չեմ զգում,հասկանու՞ մ ես,ոչինչ չեմ զգում :
 ու ես ծաղկամանով թեյ եմ խմելու,ու բերանս`մինչև կոկորդ,ծաղկաման են դառնալու երիցուկների համար,ու երիցուկները երբեք կուլ չեն գնալու,ու շաքարաջրով հոսելու են բոլոր քեզ չվերաբերող բառերը,ու մնալու ես դու,շաքարաջուրն ու երիցուկները:
ու ես մի օր խեղդվելու եմ երցուկների խտությունից,որովհետև դու երբեք դրանք չես քաղելու,ու,փունջ չես պատրաստելու,որովհետև ես չեմ կարողանալու երիցուկի թեյով խեղդել քեզ...
 ցուրտ ա,ծաղկամանի մեջ երիցուկով թեյ եմ լցնում~

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել