Առանց պատճառի անմեղ քաղաքացիների սպանությունը տեռորիզմ է, ոչ թե պայքար տեռորիզմի դեմ։

Մի բան փաստ է. տեռորիզմը գործուն է։ Դա չի ձախողվում։ Ազդում է։ Բռնությունը սովորաբար ազդում է։ Այդ է վկայում աշխարհի պատմությունը։  Հետո՝ շատ լուրջ վերլուծական սխալ է, ինչպես սովորաբար արվում է, ասելը, թե տեռորիզմը թույլերի զենքն է։ Ինչպես բռնության մյուս տեսակները, դա էլ առաջին հերթին ուժեղների զենքն է, դեպքերի ճնշող մեծամասնությամբ։ Դա դիտվում է որպես թույլերի զենք, որովհետև ուժեղները նույնպես վերահսկում են վարդապետական համակարգերը, և նրանց տեռորը տեռոր չի համարվում։ Դա ըստ էության ունիվերսալ է։ Դժվարանում եմ պատմական մի բացառություն հիշել. անգամ ամենավատ զանգվածային մարդասպանները այդպես են ներկայանում աշխարհին։ Օրինակ՝ նացիստները։ Նրանք օկուպացված Եվրոպայում տեռոր չէին անում։ Նրանք տարածաշրջանի բնակչությանը պաշտպանում էին պարտիզանների տեռորից։ Ինչպես ուրիշ ընդդիմադիր շարժումների ժամանակ, կար տեռորիզմ։ Նացիստները հակատեռոր էին անում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել