Խորը ցավով տեղեկացա Երևանի Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանի մահվան մասին: Նույնիսկ Արցախյան պատերազմի տարիներին, երբ ֆինանսական դժվարություններով պայմանավորված այգին կանգնած էր փակման ճանապարհին, Սահակ Աբովյանի ղեկավարման հմտությունների ու մարդասիրական մոտեցումների արդյունքում կենդանաբանական այգին ոչ միայն գոյատևեց, այլ նաև շարունակեց զարգացանալ՝ համալրվելով նոր ազատավանդակներով ու նորանոր հազվագյուտ կենդանիներով:

Այն որ մեր կենդանաբանական այգին այսօր դեռ գոյություն ունի և մեր մանկության հուշերը դեռ պահպանվում են, դա Սահակ Աբովյանի ջանքերի արդյունքն է:

Խորին ցավակցություններս հարազատներին ու մտերիմներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել