ԳՈՒՍԱՆԻ ՆԵՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ 
հեքիաթ
( նետերը շարքից )

Ժամանակին Գողթն գավառում մի երիտասարդ գուսան էր ապրում: Նա ոչ միայն երգում էր եղած հին վիպերգերը , այլւ ինքն էր նոր, հուզիչ երգեր հորինում: Ժողովուրդը, ոչ միայն ականջները սրած լսում, այլւ խանդավառությամբ երգում էր գուսանի հորինած երգերը, ինչը, ամենւին, դուր չէր գալիս պալատականներին:
-Այս գուսանը խռովարար է երւում,-արքայի ականջին շշնջում էին պալատականները: 
-Ի՞նչի մասին է երգում,-մտահոգ հարցրեց արքան:
Պալատի անվտանգությունը վերահսկող նախարարը, ասես վաղուց այդ հարցին էր սպասում, մյուս նախարարնեին մի կողմ հրելով, նետվեց առաջ, արքայի գահի դիմաց խոնհարուն կեցվածք ընդունեց ու ասաց.
-Տեր արքա, ես վաղուց նրա երգերը հսկողության տակ եմ վերցրել: Իմ հետախուզական ծոցատետրում մեկիկ-մեկիկ գրի եմ առել բոլոր տաղերը:
Նա գրպանից հանեց կաշեպատ ծոցատետրը, նայեց արքային ու սկսեց բառերը վանկատելով կարդալ.
ԴԵՐՁԱԿԸ ՀԱԳԻՆ
ՇՈՐ ՉՈՒՆԻ ԿԱՐԳԻՆ, 
ՄԱՏ Է ՑԱՎԵՑՆՈՒՄ,
ԱՐԵԳԱԿԻ ՇՈՂԻՑ ՓԱԼՓԼՈՒՆ
ՈՍԿԵ ԿՈՃԱԿՆԵՐ Է ԿԱՐՈՒՄ
ԽՐՏՎԻԼԱԿ ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐԻ
ՄԵՏԱՔՍԵ ՇԱՊԻԿՆԵՐԻՆ:
-Բայց դա այդպես է, այստեղ տարօրինակ ոչինչ չկա,- ասաց արքան:
Նախարարը շարունակեց ընթերցումը:
ՎԻՇԱՊԸ ԽՄԵՑ ՋՈՒՐԸ ՇԱՏՐՎԱՆԻ,
ՇԱՏՐՎԱՆԸ ԱՂՄԿՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՋՐԻ:
ՄԱՐԴԿԱՆՑ ԱՉՔԵՐԻՑ ԱՐՑՈՒՆՔ ՔԱՄԵՑԻՆ,
ՈՐ ՇԱՏՐՎԱՆԸ ԱՐՑՈՒՆՔԵ ՋՐՈՎ ԳՈՐԾԻ...
-Այս երգ, պալատի շատրվանի մասին է:
-Այդ քերթվածում էլ արտառոց ոչինչ չեմ տեսնում,- հանգիստ տոնով ասաց արքան:
-Իսկ այս մյուսը թագավորական գրադարանի մասին է, ծոցատետրի թերթը շուռ տալվ ասաց նախարարը, շարունակելով ընթերցումը.
ԱՆՈՒՍ ԹԱԳԱԿԻՐԸ ՄԻ ՕՐ 
ԳԵՐԵՑ ԳՐՔԵՐԸ ԲՈԼՈՐ:
ՆԱ ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾ ԳՐԱԴԱՐԱՆՆ ՈՒՆԻ,
ԲԱՅՑ ԻՐ ԳԼԽՈՒՄ ՄԻ ԼՈՒՐՋ ՏՈՂ ՉՈՒՆԻ:
Արքան այնպես խոժոռվեց, ասես առատ ծուխ դեմքին նստեց:
-Իմ երկրի բոլոր գուսանները իմ խոսքերի շարադրանքով են իրենց երգերը հորինում,-բարկությամբ խոսեց արքան,-իսկ այս խելապակասի անմիտ տաղերում պարարտ մեղք կա փռված:
-Այսպիսի անտաշ երգերի համար, նրա օրը սւամած կանցնի բանտում,- ասաց առաջին նախարարը:
Քանի որ երկրորդ նախարարը ըստ ընդունված կարգի պետք է ասեր երկրորդ միտքը, նա այն չուշացրեց:
-Տեր արքա, գուսանի երգը կարող է զնդանում էլ զնգզնգա:
Երրորդ նախարարը, որ իր հերթին էր սպասում, գրպանում բազում թղթեր ուներ պահած, որոնց վրա վաղորոք առանձին պատասխաններ ու մտքեր ուներ գրած, երեք ամիս առաջ լրացրաց մի թուղթ ձեռքն առավ ու հնչեղ կարդաց.
-Օ՜, լուսաճաճանչ , օ՜, բարձրյալ...օ՜, գթառատ տեր...օ՜, գթա, գթա, նրան, զորակոչիր կռվող բանակ, թող, պատերազմի դաշտում թշնամու նետից զոհվի: Իսկ նրա սպանության մեղքը Ձեզանից կիլոմետրերով հեռու կլինի:
Լուսաճաճանչ բառը արքային շատ դուր եկավ, դրա համար երրորդ նախարարի ասածը ընդունեց:
Գուսանին բռնեցին ու կռվի դաշտ տարան: Այդ օրվանից ես դարձա գուսանի նետը ու մեծ ճանաչում գտա : Բոլորն ինձ Գուսանի-Նետ անվամբ էին դիմում: Գուսանի ձեռքից մոռացել էին վերցնել նվագարանը: Նա հենց ազատ պահ էր գտնում, քնքշորեն նվագում էր փանդիռի վրա ու երգում: Պատերազմի դաշտում մի տարօրինակ երթուղի ունեինք , միշտ նահանջում էինք: Մինչւ նահանջի մասին հետւյալ երգը լսելը, գլխի չէինք ընկել, որ նահանջի երկար ճանապարհով ենք անցնում:

ՀԱԶԱՐԱՊԵՏԸ ԱՀՈՎ
ՀԱԶԱՐ ԱՐԻ ԶԻՆՎՈՐՈՎ
ԳՆՈՒՄ ԷՐ ԳԻՇԵՐ ՈՒ ԶՈՐ
ՆԱՀԱՆՋԻ ՈԼՈՐ ՃԱՄՓՈՎ:

ՀԱԶԱՐ ԱՐԻ ԶԻՆՎՈՐԻՆ
ՀԱՐՅՈՒՐ ՎԱԽԿՈՏ ԶԻՆՎՈՐՈՎ
ՀԵՏՒՈՒՄ Է ԹՇՆԱՄԻՆ:

ՀԱԶԱՐԱՊԵՏԸ ՍԱՐՍՈՒՌՈՎ
ՀՐԱՄԱՅՈՒՄ Է, ՇԵՓՈՐՈՎ.
-ՆԱՀԱՆՋՆ Է ՓԱՌԱՎՈՐ
ՀԱՐՅՈՒՐԸ ԿՇՐՋԱՊԱՏԻ,
ՈՒ ԿԶՈՀԻ ԻՄ ՀԱԶԱՐԻՆ:
ՆԱՀԱՆՋ...Օ՜,ՆԱՀԱՆՋ,
ՓԱՌԱՎՈՐ ՆԱՀԱՆՋ:
Նահանջում էինք մեզ համար անսովոր ճանապարհով: Թշնամին մոտենալով, մեր թիկունքին հարյու նետ արձակեց: Մեզանից հարյուր զինվոր թիկունքից խոցված ընկան: 900 զինվորով հասանք առաջին բլուրին ու պատսպարվեցինք : Հաջորդ առավոտ, երբ թմնամին մոտեցավ մեզ, հազարապետը, որ արդեն ինը հարյոր զինվոր ուներ , իրեն հազարապետի նման պահելով հրամայեց.
-Պատվով հնչեցրեք նահանջի փողը:
Զորքը քթի տակ տրտնջաց, բայց նահանջի ճամփան բռնեց: Մեզ հետապնդող թշնամին նորից հարյուր նետ արձակեց մեր թիկունքին: Երկրորդ բլուրին հարսանք 800 զինվորով:
Արւը դեռ չծակած լսեցինք հազարապետի ծղրտոցը.
-Թշնամին մոտ է: Հնչեցրեք նահանջափողը:
-Զորավար,-խոսեց գուսանը ,- ամեն նահանջը հարյուր-հարյուր կյանք է կործանում: Ինչ հաշվարկ է սա, ով է տեսել հարյուրի ոտքի տակ հազարը ընկնի-պարտվի:
ՀԱԶԱՐՆ ԵԹԵ ՇԱՌԱՉԻ,
ՀԱՐՅՈՒՐԸ ԿՀԱՌԱՉԻ:
Զորավարը զայութից այնպես ցնցվեց, ասես մի կապոց ճիպոտով մարմինը դաղեցին: Անսովոր, արտառոց մի բան է, երբ զինվորը հրամանի մեջ խառնվելով մատնանշում է մի բան: Բանակի ներդաշնակությունը պահելու համար, հազարապետը ասաց, որ ինքը նահանջի մեծ ստրատեգ է: Նույնիսկ մի քանի հատոր տեսություններ է գրել զորագնդերի նահանջի մասին: Խոսքի ավարտին ասաց.
-Որ կողմով ուզում եք նահանջեք: Մեր լեռներն ու բլուրները շատ են, նրանք ապահովում են մեր նահանջը: 
Քանի որ թշնամին ստվերի նման հետւում է մեզ, նահանջով կուզեկուզ շարժվեցինք առաջ: Մեր թիկունքից ոտ-ոտ եկող թշնամին նորից հարյուր նետ մեր կողմն ուղարկեց:
Կրկին հարյուր զինվոր թիկունքից մահ առան:
Իրիկնադեմին 700 զինվորով հասանք երրորդ բլուրին:
Կորուստներով նահանջում էինք բլուրից-բլուր: Երբ հասանք իններորդ բլուրին, անբացատրելի ցավով տեսանք, որ մնացել է ընդամենը հիսունմեկ զինվոր: Զորապետը գլուխկոտրուկի նման, գլուխ չէր հանում, թե ինչու մնաց հիսունմեկը , չէ որ ամեն մի բլուրն անցնելիս թշնամին հարյուր զինվորի կյանք էր կարողանում խլել:
Գուսանը նայեց մտքերի թնջունքից խոժոռված հազարապետին ւ ասաց.
-Անընդմեջ նահանջի տանջալի ուղին, ոչ միայն մահեր է բերում, այլւ դասալքություն: Հարյուր- հարյուր ընկան, իսկ քառասունինը չդիմացան, դասալիք դարձան: 
Այդ ժամանակ հազարապետը լսեց մոտեցող թշնամու խոտ ու ծաղիկ տրորող ոտնաձայները:
-Ոչինչ հիսունմեկ զինվորով էլ կարելի է նահանջել,-ասաց զորապետը:
Նա հազալով կոկորդը մաքրեց, որ նահանջի հրաման արձակեր: Գուսանը օգտվելով հրամանատարի հազալու պահից, ուսից իջեցրեց փանդիռր, մատը դրեց ամենահնչեղ լարի վրա ւ գրոհի մարտակոչ հնչեցրեց: Հիսունմեկ զինվորը մեկ մարդու նման մարտական կեցվածք ընդունեցին:
-Այս ինչ եք անում, գժվել եք, պետք է նահանջեք... նահանջեք,- բղավում էր զորապետը:
Գուսանը ավելի հուժկու էր նվագում: Փանդիռը իր լարերով խլացնում էր զորավարի ձայնը:
-Անօգուտ է, նրանք ինձ չեն լսում, այդ դեպքում ինքս միայնակ կապահովեմ նահանջը: Նահանջը թշնամու հետ դեմ առ դեմ հանդիպելուց լավ է,- այս ասելով ձեռքը թափ տվեց ու նահանջի ճամփան բռնեց :
Թշնամին մոտենալով իններորդ բլուրին, լսեց փանդիռի հնչեղ ձայնը, շփոթ ու մոլոր կանգ առավ: Բլուրի թիկունքից հիսունմեկ նետ արծվաթռիչք սուրացին ու մահվան շունչ բաժանեցին հիսունմեկ նվաճողի:
-Բլուրի թիկունքին քաջեր կան, մենք չքիտեինք այդ մասին, մեր բախտի դուռը հակառակ բացվեց,- միաբերան սարսուռով ասացին ոսոխի ողջ մնացած զինվորները ւ փախուստի ճամփով լերդապատառ այնքան գնացին, մինչւ հասան իրենց երկիրը:
Քանի որ թշնամու փախուստով պատերազմն ավարտվեց, հաղթող զինվորները մեկմեկու ժպտացին հրաժեշտ տալով իրար, տուն գնացին: Իսկ գուսանը նվագարանը առած գնաց ժողովրդի մոտ, իր զմայլուն երգերը նրանց ներկայացնելու:
Ով ականջ ուներ մխիթարվում, ուրախանում էր գուսանի երգերով:
Իսկ հազարապետը նահանջի մասին հերթական գիրքը գրեց:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել