Մտածելը ՝ ակնոցով մարդիկ ավելի հետաքրքիր են ու առեղծվածային , անհեթեթություն էի  համարում : Հետաքրքիր էին տեսքից , առեղծվածային մտքերից , նույնական ՝ բոլորի կողմից : Երբ շատ փոքր էի միշտ ցանկանում էի դրանից կրել . կսազեր , չէր սազի ... էական էլ չէր ...
Մտածում էի , որ յուրաքանչյուր նման ակնոց մարդուն ավելի խելացի է դարձնում : Շատ էի կարդում , ժամերով հեռուստացույց էի դիտում , փորձում էի արևին նայել ՝ կար , չկար , դա էլ մեծ նշանակություն չուներ : Պարզապես ուզում էի ակնոց կրել : Մարդկային անիմաստ չարաճճիությունը միշտ կատարվելու հատկություն ունի : Իմ ցանկություններն էլ միշտ կատարվում էին ՝ ամենահիմարից մինչև ամենախելացի : Այս անգամը ինձ հակադրվեց ՝ սովորեցնելու ու  ինչ-որ բան ապացուցելու համար : Իմ տեսողությունը ինչպես միշտ փայլում էր : Չափից շատ ցանկանալը բերում է հակառակի : Չափից շատ երազելը ՝ ոչնչի , իսկ հակառակը ՝ ամեն ինչի  )))
Միևնույնն է , չէր ստացվում : Ես ակնոց էի ուզում : Ուզում էի երևալ խորհրդավոր ու ոչանման:
Տանջվում էի : Փոքր էի : Միակ նպատակս էլ իմ ամենանվիրական  (այդ պահին)  ցանկության իրագործումն էր : Բայց դե մարդը ունենում է լավ տեսողություն , ոչինչ էլ չի կարող օգնել նրան ՝դարձնելու այն վատը : Այնպես ինչպես մարդը . եթե բարի ես , միշտ էլ կմնաս այդպիսին :  Մարդը փոփոխման ենթակա չէ  )))
Տարիներ շարունակ իմ միտքը ողողված էր միայն ակնոցային պատմություններով , վիքիպեդիայի բոլոր հոդվածները կարճատեսների ու հեռատեսների մասին արդեն անգիր էի արել : Ընկերուհիներս , որոնք ունեին նման խնդիրներ , արդեն հոգնել էին իմ ամենօրյա սովորական դարձած հարցերից ու ակնոցի մասին միքանիժամյա զրույցներից : Ուզում էի ու շատ  !!!!
Դասը նոր էր սկսվում : Ամենապատասխանատու դասախոսս երբեք դեռ այսքան չէր ուշացել : Արդեն բոլորս ցանկանում էինք հեռանալ  (եթե դասախոսը ուշանում է 15 րոպե և ավելի , ուսանողը կարող է թողնել ու հեռանալ) : Պայուսակների ու ձայների ճղճիմ խառնաշփոթը գրեթե անկարելի էր դարձրել լսարանից դուրս գալու հնարավորությունը :  Կավիճների , տետրեր փոխանցող ու քսեռոքսների տարափը միմիայն անկարելի գլխապտույտ էր պատճառում բոլորին ... անցավ 10 րոպե ... հեռացան ... աղմուկն ու անտանելի ձայներն էլ դռան փակվելու հետ գնացին ու չվերադարձան ՝ միմիայն հաջորդ առավոտյան նույնը կրկնելու պայմանով: Իսկ ինձ ինչ-որ բան թույլ չէր տալիս գնալ : Նստած էի , նայում էի գրքերին , բայց ոչինչ չէի մտածում , երբ դուռը բացվեց և իրեն դռնից ներս գցեց դասախոսը : 45-50 տարեկան մի խելացի աչքերով տղամարդ էր ՝ աշակերտներին սիրող , աշակերտների կողմից սիրված , ճշմարտությանը սիրահարված և կեղծիքը ոչնչացրած (համենայն դեպս նա այդպես էր կարծում) : Մի քանի քայլ կատարելով դռնից՝ չկարողացավ զսպել իրեն ու հենց այդպես  նետվեց գետնին : Գետինը միշտ սիրում է նրանց , ովքեր միշտ բարձր են կանգնած իրենից : Սիրում է հարվածել ու իր վրա ընդունել բոլոր խելացիների ցավերը : Երևի կյանքն է այդպիսին  ... )))
Մինչև կգիտակցեի ,թե ինչ է կատարվում , ինքս էլ նետվեցի նրա կողմ ՝ հասկանալու իմ օգնելու կարևորությունն ու պիտանելիությունը : Մոտեցա , բարձրացրի դասախոսին , համոզեցի , որ նստի ու սրբի արցունքները : Մինչ կատարում էի իմ ոչ այնքան ստացված փորձերը , դասախոսս սկսեց պատմել : Պատմում էր ինչ-որ անհավանական պատմություն , փորձում տանջվող ձայնը կարգի բերել ու ներկայացնել այնպես, ինչպես կատարվել էր ամեն ինչ : Ուղեղս չէր աշխատում , բայց փորձում էի լսել ու հասկանալ ՝ ինչ էր կատարվում այդ պահին ու դրանից առաջ:  Իսկ մինչ իմ գիտակցական համակագը կաշխատեր , դասախոսս խոսում էր : Այժմ հիշում եմ միայն մի նախադասություն . "Ես անթերի մարդ  չեմ ,  չունեմ լավ ձայն ու կազմվածք, նորմալ շրջապատ ու չափազանց իմաստուն մտքեր , նույնիսկ տեսողություն չունեմ : Ես գիտե՛մ , ես անթերի՛ եմ , իմ ներքին տեսողությամբ : Ես տեսնում եմ մարդկանց ու նրանց նմաններին , տեսնում եմ վա՛տը , միջա՛կն ու փոխարինելի՛ն : Մնա՛ այնպիսին , ինչպիսին կաս : Սովորեցրու՛ և նույնը ուրիշներին" :
 Մինչ նա էլի ինչ-որ բաներ էր ասում , ես կանչեցի էլի ինչ-որ մարդկանց , ովքեր կօգնեին դասախոսիս ու պարզապես փախա ՜ ...
 Փախչում էի ինձնից ու իմ մտքերից , իմ այդ պահին անհեթեթ դարձած երազանքներից ու ցանկություններից :

Այդ օրը ես սովորեցի հասկանալ :
Ակնոցից այն կողմ էլ կյանք կա ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել