Մեզ նոր պատկերասրահ է պետք, այցելելու համար ավելի մատչելի ցածր հարկայնությամբ, ավելի խաղաղ ու հանգիստ միջավայրում, մի հսկայական պատկերասրահ-պատկերաքաղաք... Որ ոչ մի կտավ ու քանդակ պահոցում չմնա, որ գեղանկարչական, գրաֆիկական ու քանդակային արվեստը դառնան բոլորի ամենօրյա անխուսափելի ուղեկիցը քաղաքում, ինչպես` Կասկադի համալիրում: Բազմաթիվ հրաշալի նոր նկարիչներ ունենք` բազմազան ու ինքնատիպ` նրանց մասին շատ քչերը գիտեն... Մեր անվանիները իրենց հսկայական դահլիճները պիտի ունենան, նորերը պիտի հնարավորություն ունենան կանգնելու նրանց կողքին... Թանգարանային մեռած կերպարվեստին պիտի փոխարինելու գա մարդկանց մշտաներկա ուղեկից կերպարվեստը... Դա շատ կարևոր է` չեմ կասկածում, որ շատ բան կփոխվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել