Ղրիմի հարցով քվեարկությունը ՄԱԿ-ում: Ինչն է հետաքրքիր: Ձեռնպահ քվեարկեցին միջուկային երկրներ Պակիստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավային Աֆրիկյան Հանրապետությունը, որոնցից վերջին չորսը նաև BRICS-ի անդամներ են: Քվեարկությանը չմասնակցեցին Իրանը, Իսրայելը, որն ունի Պաղեստինի ինքնավարության խնդիր, Սերբիան, որն ունի Կոսովոյի խնդիր: Կողմ քվեարկեցին Թուրքիան ու Ադրբեջանը: 
Ի՞նչ կարելի է այս ամենից եզրակացնել
1.Գլոբալ աշխարհում նոր քաղաքական վերադասավորումների առկայությունը ակնհայտ է:
2.Ինչքան էլ մեզ համար բացահայտ է, որ ներկա իշխանությունների դեմ քվեարկելու գլխավոր շարժառիթը թուլությունն ու ստրկամտությունն է, բայց մյուս կողմից, մի՞թե մենք չպիտի շարժվենք մեր ազգային շահերով, վերոնշյալ քվեարկության արդյունքները մեր աչքի առաջ ունենալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել