Tert.am-ը գրում է.

Խորհրդային ականավոր պետական ու քաղաքական գործիչ, «Ստալինի սիրելի», իսկ հետագայում Նիկիտա Խրուշչովի գլխավոր վստահելի անձ Անաստաս Միկոյանի որդին՝ Ստեփան Միկոյանը, «Комсомольская правда» պարբերականի հետ զրույցում պատմել է Ղրիմի իրավիճակի հանդեպ իր վերաբերմունքի մասին։

«Ես վաղուց էի դժգոհ, որ Խրուշչովը հանձնեց Ղրիմն Ուկրաինային հենց այնպես։ Կարծում էի, որ Ղրիմը պետք է լինի Ռուսաստանի կազմում։ Այդ տեսանկյունից ես գոհ եմ այն բանի համար, ինչ տեղի ունեցավ այժմ։ Սակայն, ինձ թվում է, ամեն ինչ արվեց ոչ այնքան դիվանագիտորեն, չափազանց արագ, ինչը դժգոհություն և անհանգստություն առաջացրեց աշխարհում։ Այդ պատճառով էլ ես երկակի զգացողություն ունեմ»,- ասել է նա։

Ըստ նրա՝ մի կողմից, նա գոհ է, որ Ղրիմն այժմ Ռուսաստանի կազմում է։ «Սակայն Ղրիմի հանրաքվեն անցկացվել է միջազգային ոչ բոլոր իրավունքներին համապատասխան, միգուցե, շատ շտապեցին հանրաքվեից հետո որոշում կայացնելու հարցում։ Թեև ես դիվանագետ չեմ, հստակ չգիտեմ։ Սակայն քանի որ աշխարհում դժգոհություն կա, հատկապես՝ Արևմուտքի կողմից, ապա, հավանաբար, կան պատճառներ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել