Ես էլ մեծ հաճույքով ՄԱԿ-ի բանաձևին դեմ կքվեարկեի, եթե վստահ լինեի, որ հաջորդ օրը Ռուսաստանը ճանաչելու է Արցախի անկախությունը: Բայց ես վստահ եմ, որ Ռուսաստանը ոչ միայն չի ճանաչելու Արցախի անկախությունը, այլև որևէ հայանպաստ բանաձևի նույն ՄԱԿ-ում կողմ չի քվեարկի (ինչպես միշտ): Նույնիսկ որևէ չնչին օգուտ (ասենք` համաձայնելը, որ մի քանի ապրանքի գծով Հայաստանը երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուքերը ժամանակավորապես չբարձրացնի Մաքսային միություն մտնելուց հետո) չի տալու. տիրոջ ու ծառայի հարաբերություններ են ընդամենը. իրանք հրամայում են, մերոնք՝ կատարում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել