Tert.am-ը գրում է.

Ղրիմի յուրահատուկ բնությունը շատ սերունդների ռեժիսորների երազանքն է պարզապես։ Իհարկե, թերակղզում այժմ էլ են ֆիլմեր նկարահանվում։ Սակայն խորհրդային տարիներին Ղրիմը Միության «Հոլիվուդն» էր։ Այնտեղ նկարահանվում էին տասնյակ ֆիլմեր։ Ընդ որում՝ Ղրիմը «խաղում» էր ոչ միայն ինքն իրեն, այլև պատկերում էր արտասահմանը։ Օրինակ՝ Ամերիկան՝ Վլադիմիր Վայնշտոկի «Անգլուխ ձիավորը» ֆիլմում։ Կամ Հին Երուսաղեմը՝ «Վարպետը և Մարգարիտան» ֆիլմում։

 «Комсомольская правда» պարբերականը որոշել է հիշել ամենասիրելի ֆիլմերը, որոնք նկարահանվել են «Խորհրդային Հոլիվուդում»։

1. «Ալ առագաստները» ֆիլմը նկարահանվել է 1961-ին՝ Ալեքսանդր Գրինի համանուն վեպի հիման վրա։ Ռեժիսոր՝ Ալեքսանդր Պտուշկո։ Նկարահանումներն անցկացվել են հիմնականում Ալուպկայում, Կոկտեբելում և Յալտայում։


2. «Անգլուխ ձիավորը»՝ 1973թ. նկարահանված ֆիլմ՝ Մայն Ռիդի համանուն վեպի հիման վրա։ ԽՍՀՄ-ի և Կուբայի համատեղ արտադրություն։ Ռեժիսոր՝ Վլադիմիր Վայնշտոկ։


3. «Սովորական հրաշք»՝ Եվգենի Շվարցի համանուն պիեսի էկրանավորումը 1964թ.։ Ռեժիսոր՝ Էրաստ Գարին։


4. «Միո, իմ Միո»՝ խորհրդային-նորվեգական-շվեդական համատեղ ֆիլմ (1987)։ Ռեժիսոր՝ Վլադիմիր Գրամմատիկով։


5. «Կապույտ թռչուն»՝ միակ խորհրդային-ամերիկյան համատեղ ֆիլմ-հեքիաթը (1975)։ Ռեժիսոր՝ Ջորջ Կյուկոր։ Գլխավոր դերում՝ Էլիզաբեթ Թեյլոր։


6. «Ալադինի կախարդական լամպը»՝ 1966թ. ֆիլմ։ Ռեժիսոր՝ Բորիս Ռիցարև։ Ամբողջ «Բաղդադը» կառուցվել է Ղրիմում։


7. «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը»՝ 1973թ. ֆիլմ Միխայիլ Բուլգակովի «Իվան Վասիլևիչ» պիեսի մոտիվներով։ Ռեժիսոր՝ Լեոնիդ Գայդայ։


8. «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»՝ 1966թ. ֆիլմ։ Ռեժիսոր՝ Լեոնիդ Գայդայ։ Որքան էլ տարօրինակ է, Ղրիմին այս ֆիլմում բաժին է հասել Կովկասի դերը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել