Արամ mp3-ը կարծիք էր հայտնել, որ Կոնչիտայի մասնակցությունը նորմալ չի Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթին: Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտան հակադարձել է Արամ mp3-ին: 

«Օհ, սիրելիս, փաստորեն նա չի՞ ամուսնանա ինձ հետ: Ճիշտն ասած, ես լուրջ չեմ համարում այն ամենը, ինչ Արամ mp3-ն ասել է իմ հասցեին: Միայն մի բան պետք է հստակեցնել. Արամը կարծում է, որ ես ցանկանում եմ կին լինել, սակայն ես կին եմ միայն աշխատանքի բերումով: Ազատ ժամանակ ես տղամարդ եմ, և դա երբեք չի փոխվի: Եթե դու դժվարանում ես հասկանալ այս ամենը, ապա ես կարող եմ բացատրել քեզ»- ասել է Կոնչիտան «Heute» պարբերականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել