Tert.am-ը գրում է.

Այն, ինչ ծրագրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում G1 գագաթնաժողով կազմակերպելով, երբեք չի կարող հակակշիռ լինել G 8 –ին, որից ՌԴ-ն դուրս է թողնվել. եթե ինչ-որ մեկին չեն հրավիրում հարսանիք, նա իր տանը կեղծ հարսանիք կազամակերպելով՝ չի կարող այդ ամոթի և խայտառակության տակից դուրս գալ:

Այսինքն՝ ՌԴ –ի` միջազգային մեկուսացումը երբեք չի կարող կոմպենսացվել իր իսկ կազմակերպած միջոցառումներով:
Tert.am –ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ մեկնաբանելով New Yorker-ի հաղորդումը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմական որոշում է կայացրել` Սոչիում հունիսին G1 գագաթնաժողով կազմակերպել:

Անուշ Սեդրակյանն առաջարկեց նաև հարցին մոտենալ ո´չ թե ֆորմալ, այլ` ըստ էության, հարցնելով.« Ինչի՞ համար էին այս ութնյակի հանդիպումները` համաշխարհային ինտեգրացիոն գործընթացների,պաշտպանական համակարգերի և առավելագույնս՝ տնտեսական դրամա-ռեսուրսային հոսքերի կարգավորման: Այսինքն՝ այդ հանդիպումը ոչ այնքան քաղաքական նշանակություն ունի, որքան կարևորվում է տնտեսական քաղաքականության վեկտորները որոշելու տեսանկյունից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել