Հոդվածի մեջ կխոսեմ մի երեվույթի մասին,որը ամբողջ աշխարհում հայտնի է «Ջենտլմեն» անունով: Բայց ես անընդհատ չեմ շեշտի այդ օտարահունչ անունը,այլ կօգտագործեմ դրա հայերեն համարժեքը: Իմացեք,որ դուք ինձ մեծ վիրավորանք հասցրեցիք,եթե մտածեցիք,որ հայերեն համարժեք ասելով նկատի ունեմ «օրիորդապնդիչ» ծաղրահունչ բառը: Նման բառեր հորինում է ամեն մեկը,ով չգիտի արդեն ինչ զբաղմունք գտնի իրեն,ու որոշում է թեթեվ ձեռքով վնաս պատճառել հայերենին: Մոռանում ենք նմանատիպ բառերը,որովհետեվ պետք է ծաղրել հենց դրանք հորինողներին ՝ ոտքից գլուխ:

Իսկ ինչու ենք մոռանում ,որ մենք ունենք վսեմահունչ մի բառ՝ ԱԶՆՎԱՅՐ: Հենց բառը արտասանելիս էլ զգացվում է,որ անկախ ամեն ինչից,այն անպայման մի վեհ բան է նշանակելու: Գիտեմ,որ մեր ժամանակներում,շատ տղաների եթե ասես այս բառը,նախ կծիծաղեն,հետո,մի բան էլ կվիրավորվեն:Իրենք ուր,ազնվայրությունն ուր:Միայն թե չեմ ուզում շետել այն մասսային,որը ջենթլմեն ասելով նկատի ունի «ղզիկ» տղաներին:Նրանք արժանի էլ չեն,որ իրրենց մասին մանրամասնենք:Բայց ուրախությամբ պիտի նշեմ,որ նրանք մեծամասնությունը չեն :) )))) Ուղղակի,շատերի մոտ ազնվայր ,ջենտլմեն  լինել,նշանակում է  մի քանի քարացած օրենքներով շարժվել,ասենք՝

Կնոջ համար բացել մեքենայի դուռը,,,,,,,,,,,

Կնոջը ուղեկցել սեղանի ,ու աթոռ տրամադրել,,,,,,,,,

Կնոջ հետ խոսել գեղեցիկ,պատշաճ,քաղաքավարի,,,,,,,,,

Կնոջ ձեռքից վերցնել ծանր իրը,,,,,

Ու այդպես շարունակ կարող եմ թվել:Բայց եթե նկատեցիք,ցանկացած նախադասության մեջ կա ԿԻՆ բառը,այսինքն ազնվայրությունը միշտ կապում են կնոջ հետ:  Սակայն պիտի առարկեմ: Ազնվայր բառն ունի երկու արմատ՝ ԱԶՆԻՎ ու այր: Ազնվայր կամ ջենթլմեն լինելու համար պետք է նախ եվ առաջ լինել ԱԶՆԻՎ,կապ չունի,դիմացինը կլինի կին,թե տղամարդ:

Եվ ահա,հատուկ այն մարդկանց համար,ովքեր տոգորված են «ջենթլմեն» բառը հայերեն արտասանելու մոլուցքով:Բավակա՛ն է ծաղրեք լեզուն,,մեր լեզուն այդքան էլ խեղճ չէ,որ մնա ծաղրաբառերի հույսին,մենք ունենք մի բառ,որն արտասանելիս անգամ կարող ես ինքդ քեզ համարել ԱԶՆՎԱՅՐ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել