Tert.am-ը գրում է.

Ղրիմի անեքսիան իրականացնելով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի ավերեց եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։ Ռուսաստանի հարևաններն այժմ ստիպված են գուշակել, թե Պուտինի հավակնությունները գերտերություն կառուցելու ճանապարհին հաջորդն ում կհարվածեն, գրում է գերմանական WirtschaftsWoche Heute պարբերականը։

Inosmi.ru-ի վերահրապարակած հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով։

«Պանդորայի արկղը բացվել է»,- գրում է պարբերականը։ Ղրիմը Ռուսաստանին միացնելով՝ Կրեմլը ներխուժեց այլ երկրի տարածք։ Դա միջազգային իրավական նորմերի ակնհայտ խախտում է՝ համապատասխան ԱՊՀ շրջանակներում 1993թ.-ին կնքված պայմանագրի, որը երաշխավորում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը։

Այժմ արդեն Ռուսաստանը կարծում է, որ կարող է գրավել օտար տարածքներ, քանի որ ինքն ավելի ուժեղ է։ Ի դեպ, Պուտինին ծափահարում են անգամ միջին դասի ներկայացուցիչները, որոնք ընդամենը երկու տարի առաջ ցույցերի էին դուրս գալիս նրա դեմ։ Իսկ Եվրոպան պարզապես ոչինչ չունի ռուսներին հակազդելու համար։

Եվրոպան անզոր է

Այդպես ճեղքվում է անվտանգության ճարտարապետությունը, որը խաղաղություն և անվտանգություն էր ապահովում Եվրոպայում՝ Արևելքի և Արևմուտքի դիմակայության ավարտից ի վեր։ Գերմանիայի համար այդ կապերը մեծ ռիսկեր են առաջացնում, քանի որ Ռուսաստանի հետ տնտեսական սերտ կապեր ունի և չի կարող իրեն թույլ տալ առերեսվել Մոսկվայի հետ հարաբերություններին։

Սակայն ավելի շատ վախ զգում են Ռուսաստանի հարևանները, օրինակ՝ Ղազախստանը, որտեղ ռուսական մեծ համայնք է ապրում։ Կամ Բալթյան երկրները, որոնք ամբողջությամբ կախում ունեն ռուսական գազից։

Ինչպես պետք է իրենց պահեն աշխարհի խոշորագույն բանակներից մեկի գլխավոր հրամանատարի հետ, որը հրաժարվում է ճանաչել ինքնիշխան պետության սահմանները։ Եվրոպան, թվում է, անզոր է։

Բալթյան երկրները

Լարվածությունն այս օրերին աճում է Լատվիայում։ Այնտեղ մտավախություն ունեն, որ Պուտինը Ղրիմի սցենարը կկրկնի նաև իրենց մոտ, քանի որ այստեղ բնակչության 35%-ը ռուսալեզու է։

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն այս երկիրը, ինչպես նաև նրա հարևաններ Լիտվան և Էստոնիան իրենց լիարժեք անդամն են համարում, ինչը Մերձբալթյան երկրներին վստահություն է ներշնչում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել