
Եվ ինչ փոփոխություններ ասես իր հետ չբերեց այս վիրտուալ հեղափոխությունը: Եվ երբ վիրտուալ դարձան անգամ ՍԵՐՆ ու կին-տղամարդ հարաբերությունները (կամ էլ այդ հարաբերությունների ձևավորումը ու սկզբնավորումը), կանաց ու աղջիկներին ոչինչ չէր մնում անելու, քան վիրտուալ դաշտ տեղափոխել նաև սիրած էակին գրավելու «զենքերն» ու հնարքները: Բոլորդ էլ գիտեք, որ բացի «խելացի» ստատուսներից, վիրտուալ տարածքում մարդկանց գրավելու զենքերից են, նույնիսկ կարելի է ասել գլխավոր զենքն են ՆԿԱՐՆԵՐԸ: Իսկ դա առանձնակի ջանքեր չի պահանջում, Photoshop-հնարքների տիրապետում և ամենուր քեզ ուղեկցող ֆոտոապարատ :)
Նայելով սոցիալական ցանցերում աղջիկների նկարները մի քանի հետաքրքիր դիտարկումներ կարելի է անել: Սոցիալակն ցանցերում ցանկացած աղջիկ պետք է ունենա`
1. Նկար, որտեղ դեմքը Photoshop-ով մի լավ «սպիտակեցված է», հարթեցված ու լուսավորված, և եթե հանենք այդ «լուսավոր» էֆեկտները, դժվար թե նմանություն գտնենք նկարի և մեր առաջ կանգնած աղջկա միջև :)))
Այս էֆեկտներից է նաև սև ու սպիտակ նկար ունենալը :)

2. Եթե աղջիկը մի փոքր գեր է, կամ էլ իր երազած 90/60/90 մարմնի չափերը չունի, բոլոր նկարներում միայն նրա դեմքն է: Սիրելի աղջիկներ, մարդ ինքն իրեն պետք է ընդունի ու սիրի այնպիսին, ինչպիսին որ կա:
3. Պարտադիր պետք է լինի տան, օֆիսի կամ ռեստորանի, սրճարանի զուգարանի հայելու մեջ iPhone-ով նկարած նկար.

4. Նկար, որտեղ նա ընկերուհու հետ է, և իրենք իբրև թե ֆոտոխցիկին չեն նայում...ու նկարի անոնն էլ պարտադիր պետք է լինի` «բայց լուրջ պատահական նկար ա» :)
5. Սև «փոքրիկ զգեստով» նկար ինչ-որ պրեզենտացիայի ժամանակ գովազդային բաներների ֆոնին.

6. Շատ ուրախ ու երջանիկ նկար, որում աղջիկը պարտադիր երջանկությունից «վեր է թռչում» .

7. Նկար, որտեղ աղջիկը « բռնում է» արևը կամ լուսինը (սա հատուկ ռոմանտիկների համար)
8. Հրում է Պիզայի աշտարակը

9. Նա աշխատանքի վայրում, ցուցադրում է իր աշխատասեղանի «պարունակությունը».

10. Աղջիկը ցուցադրում է իր «ակտիվ ապրելակերպը».

11. Գլխավոր նկարի տեղ հոլվուդյան աստղի նկար.

կամ էլ «պստիկ-պուպուշ-փափուկ» կենդանու նկար
.jpg)
12. Պարտադիր «մեծ» ծաղկեփնջով նկար, և կարևոր չէ այդ ծաղիկները իրենց են նվիրել, թե ոչ...միևնույն է Ֆեյսբուքում չեն իմանալու, որ իրենը չի ու ընկերը չի նվիրել :))))))))

Նույնը կարելի է ասել նաև «մեծ» արջուկի հետ նկարների մասին.

13. Հեռախոսով խոսելու նկար (սրանք էլ են իբրև պատահական նկարների շարքին դասվում)

14. Պաչիկ ուղարկող աղջիկ :*

15. Նկարներ կարաոկեում երգելուց.

16. «Մանկության գիրկն ընկած» նկարներ: (Պարտադիր հանգամանք է նաև մանկական երկաթուղում արված նկարները)

Եվ վերջում ամենագլխավորը շատ աղջիկներ մոռանում են, որ նկարվելուց պետք է ասել cheese, այլ ոչ թե «արդուկ» :))))

Հ.Գ. Նյութը պատրաստելիս չեն օգտագործվել սոցիալական կայքերից վերցված նկարներ:
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2012/07/blog-post_4226.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել