Ճշմարտությունն այնքան է խեղաթյուրված, որ մարդիկ այն ընդունում են կեղծիքի տեղ, իսկ կեղծիքը՝ ճշմարտության: Իսկապե՞ս կուրացած եք: Սողալուց, քծնելուց, օճառվելուց կորցրել եք ձեր իրական կերպարը:
Որքան կեղծ անհանգստություն և կեղծ հայրենասիրություն է շաղ տրված համացանցում, փրկեք Քեսափը, փրկեք մեր եղբայրներին, հասեք, ձեն հանեք, խմբեր հավակեք, ուղարկեք ազատելու մեր հայրենակիցներին: Քեսաբի զարկերակով ապրող դարձաք, մինչդեռ ձեր իսկ կողքին փախստական Սիրիահայերն են անտեսված: Թերևս սեփական երկրում ծնված մեծացած հայն է քշված, պանդխտացած, ստրկացած, շահագործված, հարստահարված, թալանված, խեղված, սպանված: Գոնե ռսի շվաքի տակ հաչայիք թուրքի վրա, մի նոտա ղրկեիք, սպառնայիք ռազմական աջակցությամբ՝ միջամտությամբ, բլեֆ անեիք, հլբթ ստացվեր, հետ բերեիք էս երկրի պատիվն ու նամուսը, բայց դե որտեղից ձեզ ժանիքներ, որ կարողանայիք ցույց տալ, այ քաֆթառներ: Հիմա խորը շունչ քաշեք, թուլացեք, сидеть, рядом, Քեսաբը պաշտպանված է, ազատագրված, մինչ դուք խոսում էիք, ամեն բան վերջացավ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել